Ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը ռեկորդային ուշադրություն է գրավել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չորս շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք կայանալիք կարևոր ընտրություններին, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ռեկորդային ուշադրություն է գրավել՝ բացահայտորեն խոսելով իր ալևի լինելու մասին, որը շատերը համարում են իր հիմնական թերություններից մեկը՝ թիկունքում մեծ աջակցություն հավաքելով, գրում է Al Monitor-ը։

«Ալևի» վերնագրով տեսաուղերձում, երկրի գլխավոր ընդդիմության առաջնորդ, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քըլըչդարօղլուն ասել է, որ ինքնությունը արժեքներ են, որոնք մարդկանց դարձնում են այնպիսին, ինչպիսին իրենք են:

«Սիրելի երիտասարդներ, որոնք առաջին անգամ են քվեարկելու ընտրություններին, ժամանակն է, որ այս երեկո խոսենք շատ մասնավոր, շատ զգայուն թեմայի մասին: Ես ալևի եմ, ես մուսուլման եմ»,-ասել է նա։

Քըլըչդարօղլուի տեսանյութը 90 մլն-ից ավելի դիտում է հավաքել, այստեղ առաջին անգամ նա խոսում է իր հավատքի մասին նախընտրական քարոզարշավի սկզբից ի վեր։ Նրա հավատքը եղել է գլխավոր վիճելի հարցերից մեկը նախագահական իր թեկնածության առաջընթացում, քանի որ շատերը, այդ թվում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) դաշնակից Լավ կուսակցության պաշտոնյաները, պնդում են, որ Թուրքիայի պահպանողականներն ու իսլամիստները կխուսափեն ալիևիի օգտին քվեարկելուց։

Քըլըչդարօղլուն ծագումով ալևիներով բնակեցված արևելյան Թունջելի նահանգից է։ Քըլըչդարօղլուն առաջին ալևին է, որը ղեկավարում է CHP-ն։ Երկրի ալևիների զգալի փոքրամասնությունը դավանում է մահմեդական հավատք՝ իր սեփական պաշտամունքով և ենթարկվել է բազմաթիվ աղանդավորական հարձակումների, այդ թվում՝ ջարդերի, ինչպես ժամանակակից Թուրքիայի Հանրապետության, այնպես էլ Օսմանյան դարաշրջանի պատմության ընթացքում, քանի որ սունի իսլամիստները նրանց համարել են հերետիկոսներ։

Վաշինգտոնի ինստիտուտի թուրքական հետազոտական ծրագրի տնօրեն Սոներ Չագափթայի կարծիքով՝ Քըլըչդարօղլուի տեսահոլովակը նպատակ ուներ իշխանությունից խլել կարևոր լծակները։

«Նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն կարող է զրկել Էրդողանին նարատիվի նկատմամբ վերահսկողությունից՝ չօգտագործելով վերջինիս հասանելի գործիքները: Քննարկելով իր ալևի ինքնությունը Քըլըչդարօղլուն գորգը քաշում է Էրդողանի ոտքերի տակից»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում մի քանի անգամ հարուցել էր ալևիների զայրույթը իր բորբոքված արտահայտությունների պատճառով։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի Թուրքիայի տնօրեն Գոնուլ Թոլը, այս քայլը որակել է որպես խիզախ,և ասել․ «Նա ընդունում է իր ալևի ինքնությունը, ինչը Էրդողանն օգտագործեց իր դեմ, և շատերը կարծում էին, որ նրան խոչընդոտ կհանդիսանա առաջիկա քվեարկության ժամանակ»:

Տեսաուղերձը արժանացել է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների գովասանքի։ Քրդերի բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը առաջին քաղաքական գործիչներից էր, որը գովաբանել է այն։

«Այս հողում հնարավոր է հավասար, եղբայրական և խաղաղ կյանք վարել՝ առանց խտրականության։ Ես ամբողջ սրտով աջակցում եմ այս գեղեցիկ ուղերձին»,-թվիթերյան իր էջում գրել է նա։

Քըլըչդարօղլուի կոալիցիոն գործընկերների մեծ մասը նույնպես շտապել են աջակցել թեկնածուին։ «Սուննի» վերնագրված տեսանյութում Էրդողանի նախկին համախոհ Ահմեդ Դավութօղլուն և «Ապագա» կուսակցության առաջնորդն ասել է. «Այո, ես սուննի եմ: Բայց իմ պարտքն է պաշտպանել մեր ալևի քաղաքացիների իրավունքները»։

Էմմա Չոբանյան