Հայաստանի և Արցախի բարեկեցիկ ապագային խանգարում է 1 մարդ, և դա դու ես, Նիկոլ Փաշինյան․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

««Արյունոտ հնգամյակ»․ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման հնգամյակը կարելի է վերնագրել այսպես»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Դուք իշխանության եկաք դատարկ դագաղներով, բայց ձեր պաշտոնավարման ընթացքում այդ դագաղների մեջ հանգչեցին տղերք, որոնք ինձանից ու ձեզանից հազար անգամ ավելի լավն էին, որովհետև իրենք ամենաթանկն են տվել հայրենիքին՝ կյանքը ու տվել են նրա համար, որ Խաչատուր Սուքիասյանն այս ամբիոնից հայկական բանակը անվանի ոչ հայկական», – Ազգային ժողովում հայտարարեց Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ձախողել է ամենակարևոր առաքելություններից մեկը․ «Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնման մեղքը գցել նախկին իշխանությունների, Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրության վրա։ Այսպես որ շարունակվի՝ կարող է Տիգրան Մեծին էլ հասնեք․․․
Ուզում եք ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Ղարաբաղը տալիս էին, իսկ հայր ու որդի Ալիևներն ասացին՝ չէ՛, չենք ուզում, թող Փաշինյանը գա, իրենից կվերցնենք:

Հայաստանի ոչ մի նախագահ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում։ Նախագահ Սարգսյանը երբեք ժողովրդից չի թաքցրել փոխզիջումների անհրաժեշտությունը, այդ դուք եք, որ ասում էիք՝ թավշյա հեղափոխությունը կբերի Արցախի ճանաչմանը, զրոյական կետից էիք բանակցում, ինչ ուզում բանակցում էիք», – ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

«Մեզ փորձում են ներչնշել, որ մեզնից ոչինչ կախված չէ, մեզ փորձում են ներշնչել, որ մենք ոչինչ չենք կարող անել՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամու դեմ, մեզ համոզում են դառնալ մեր ամենանվիրական երազանքների դաժան սպանության լուռ վկան», – ասաց պատգամավորը:

Մամիջանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հիշո՞ւմ եք, որ ասում էիք՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Մեզ՝ բոլորիս՝ ՀՀ բոլոր քաղաքացիներիս մեղքն է, որ Դուք այդպիսին դարձաք, դարձաք վարչապետ, բայց մենք հաստատ թույլ չենք տա, որ Դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը: Մենք Ձեզ հեռացնելու ենք իշխանությունից այն քաղաքացիների հետ, որոնց 2018 թվականին Դուք խոստացաք ավելի լավ կյանք, բայց բերեցիք ցավ ու դժբախտություն:
Հայաստանի ու Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան», – հավելեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։