«Ինչպես ասում էր դասականը՝ տենց հող կա՞, որ վեչնի մնում ա». Ռուբինյանը մեջբերեց Շարմազանովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Երբ իշխանության էիք, ինչո՞ւ չէիք ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը: ԱԺ արտահերթ նիստում դիմելով ընդդիմությանը՝ այս հարցադրումն արեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք իշխանության էիք, ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը»:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, որ ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել՝ ԱԺ փոխնախագահն առաջարկեց ժամանակագրորեն հետ գնալ:

«1991 թվականին ԼՂ-ում տեղի է ունենում հանրաքվե: Հանրաքվեի արդյունքում ԼՂ ժողովուրդը կողմ է քվեարկում, որ ԼՂ-ն հռչակվի անկախ հանրապետություն: Կարո՞ղ ենք դա համարել ինքնորոշման ակտ. այո: Հարց՝ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել ԼՂ ինքնորոշման ակտը: Փաստացի մինչև օրս որևէ իշխանության օրոք ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն որպես անկախ հանրապետություն: Խնդիրն այն է, որ մենք մեր իսկ տերմինաբանության մեջ շիլաշփոթ ենք սարքել: Օրինակ՝ մարդը կարող է գալ ու այս ամբիոնի մոտ ասել՝ Արցախի Հանրապետություն, բայց իրեն ներկայացրած ուժի մտքով չի անցել կամ գուցե անցել է, բայց, համենայնդեպես, չի արել, ներկայացրել նախագիծ ԼՂ անկախությունը ճանաչելու մասին», – ասաց Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: «Հայաստանը՝ ի դեմս իր այն ժամանակվա կառավարության, փաստացի համաձայնել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սահմանափակմանը, որովհետև ասել է՝ դու կարող ես ինքնորոշվել, բայց նախ էն 91-ինը՝ հեչ, ու մի հատ էլ պիտի ինքնորոշման ակտ անես, բայց դա սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: Սա է գլխավոր միտքը մեր այս բանավեճի»:

«Ու երբ դուք ասում եք՝ այ դավաճան ՔՊ, դուք ինչո՞ւ հետամուտ չեք լինում ԼՂ ինքնորոշման իրավունքին, սիրելի Դաշնակցություն, երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և չեք ճանաչել ԼՂ Հանրապետության անկախությունը»,- ասաց Ռուբինյանը։

«Տենց հող կա՞, որ վեչնի մնում ա»,-Ռուբինյանը մեջբերեց Շարմազանովի այս արտահայտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։