Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել բուլինգի մեջ մեղադրանքների պատճառով

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել բուլիինգի մեջ մեղադրանքների պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռաաբը հրաժարական է տվել փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնից այն բանից հետո, երբ անկախ հետաքննությունը վճռել է բուլինգի մեջ մեղադրանքներ հնչեցրած քաղծառայողների երկու մեղադրանքները իրավահավասար համարել։ Մեղադրանքները հետաքննել է հայտնի փաստաբան Ադամ Տոլլին։ Ընդհանուր առմամբ ստացվել է ութ բողոք, որոնք վերաբերում են առնվազն 24 մարդու:

Ինչպես հաճախ է արվում նման դեպքերում, Ռաաբը Twitter-ում հրապարակել է վարչապետ Ռիշի Սունակին ուղղված իր հրաժարականի նամակը։ Նա ուշադրություն է հրավիրել հենց այն փաստի վրա, որ Տոլլին իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքներից միայն երկուսն է համարել օրինաչափ։

Նախարարն իրեն պարտավորված է զգացել հրաժարական տալ, սակայն նշել է. «Ես նաև կարծում եմ, որ (հետաքննության) երկու բացասական եզրակացությունները թերի են և վտանգավոր նախադեպ են կառավարության պատշաճ վարքագծի համար»։

«Նախարարները պետք է հնարավորություն ունենան քննադատաբար արձագանքել կադրային պաշտոնյաների աշխատանքին», – գրել է Ռաաբը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ապագայում դժգոհ պաշտոնյաները կարող են ազատվել իրենց չսիրած նախարարներից՝ բուլիինգի մասին քիչ հիմնավորված բողոքների միջոցով։

Մեծ Բրիտանիայի և շատ այլ ժողովրդավարական երկրների նախարարները քաղաքական նշանակվածներ են, որոնք կոչված են ղեկավարելու գերատեսչությունների գործունեությունը` ելնելով իրենց կուսակցության առաջնահերթություններից: