Գյուղում մեր պապերի գիտությունն այլևս չի աշխատում, կլիման փոխվել է․ նոր մեթոդներ պետք է կիրառել․Նունե Սարուխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Հայաստանի գյուղատնտեսության մասին Factor TV-ն զրուցել է «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ, կայուն գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանի հետ։

— Տիկին Սարուխանյան, մեզ մոտ գյուղատնտեսությունը տարեց տարի նվազում է, արտադրանքը նվազում է։ Ի՞նչն է պատճառը, որ ավելի քիչ մարդիկ են զբաղվում գյուղատնտեսությամբ, ավելի քիչ են ստանում եկամուտ։

— Տեսեք, հիմնականում անցած տարիների պատերազմական իրավիճակը և համաճարակները ազդել են դրա վրա՝ նաև բերքատվության նվազեցման ձևով։ Հիմա կասեի ճիշտ հակառակը՝ ավելի շատ մարդիկ են զբաղվում կայուն գյուղատնտեսությամբ։ Թեկուզ մարզեր գնալիս ճանապարհներին կտեսնեք նոր տեխնոլոգիաներով զինված հետաքրքիր այգիներ և ավելի բարձրարժեք մշակաբույսերի ներդրում։

Իհարկե, այս ամենին գուցե նպաստեցին այդ մարտահրավերները։ Այսօր նույնիսկ շատ քաղաքաբնակներ հողատարածքներ են ձեռք բերում տարբեր մարզերում և զբաղվում ինտենսիվ գյուղատնտեսությամբ։

— Մարզեր այցերի ժամանակ տեսնում ենք ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվողների, հարցնում ենք՝ ինչու չեն անցնում նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի։ Իրենք ասում են, որ չունեն սկզբնական կապիտալ այդ ամենը ներդնելու համար։

— Ասեմ, որ կայուն գյուատնտեսությունը միայն այդ հակակարկտային համակարգը չէ։ Առանց որևէ գումար ներդնելու էլ կարող են նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեկ օրինակ բերեմ․ երբ սակավ ջուր ունեն, ավելի տաք պայմաններում են, պարզապես հողը ծածկում են ծղոտով, և այդպիսով կարողանում են արդյունավետ բերք ստանալ։ Ջրի խնայողություն է լինում, գոլորշիացումը դանդաղ է կատարվում, և դա նաև վերմակի դեր է կատարում։ Բայց սա ընդամենը մեկ օրինակ է, կարելի է նաև խառը ցանքեր անել և այլն։

— Այսինքն՝  առանց գումար ներդնելու հնարավո՞ր է զբաղվել արդյունավետ գյուղատնտեսությամբ։

— Այո, իհարկե, առանց որոշակի գումար ներդնելու էլ, պարզապես մի քիչ ավելի շատ աշխատելով, ավանդույթները մի կողմ դնելով և բնության հետ համագործակցելով՝ կարող ենք ավելի շատ եկամուտ ստանալ։ Օրինակ՝ մարզերում հաճախ եմ լինում, ինքս էլ գյուղից եմ, այսպիսի հարց կա՝ ե՞րբ տնկել սերմերը կամ սածիլները։

Մարդիկ միշտ նայել են դիմացի սարին կամ հարևանին։ Բայց ,ցավոք սրտի, այսօր կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում նույնիսկ մեր պապերի գիտությունը չի աշխատում։ Այսինքն՝ այսօր պետք են գյուղատնտեսության վարման նոր մեթոդներ, նոր եղանակներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան