Ինչո՞ւ է Փաշինյանը ավելի «Ալիև»․ Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրում է․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ վերջերս արված հայտարարություններին:

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրում այն դեպքում, երբ անգամ Իլհամ Ալիևը՝ հանցագործ, ցեղասպան Իլհամ Ալիևը, ինքն է հրապարակավ հայտարարում, որ ««Մադրիդյան սկզբունքներով» փակ դռների հետևում ինձ պարտադրում էին, որ ես ճանաչեի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չհետևի կամ չգնահատի այս իրավիճակը», – ընդգծեց Մինասյանը։

Շարունակելով իր հարցադրումները՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Եվ ինչո՞ւ պետք է խեղաթյուրվի թե՛ 1989 թվականի ԼՂ ինքնավար մարզի որոշումը միանալ Հայաստանի հետ՝ դա շփոթելով 1991 թվականին արդեն ԼՂ ժողովրդի կողմից անկախության հռչագրի ընդունմամբ անկախության գործընթացի իրականացման հետ: Եվ որ ամենակարևորն է. նույն Ադրբեջանի Հանրապետությունը, որն անկախացել և հիմք է ընդունել միայն իր Առաջին Հանրապետությունը, չեղարկել Խորհրդային Միության անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Ինչո՞ւ հանկարծ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը, կամ ԼՂՀ-ն դիտարակվի Խորհրդային Ադրբեջանի կոնտեքստում, այն դեպքում, երբ որ Ադրբեջանի Հանրապետությունն ինքն է հրաժարվել լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»: Նկատի ունեմ հիմնավորումները: Ինչո՞ւ է ավելի հիմնավորում, որքան նրանք չեն անում դա: Իմ կարծիքով ՝ պատասխանը մեկն է. այս ձախողված քաղաքականության մեջ փորձ է արվում գտնել հնարավոր մեղավորներին»:

Պատգամավոր խորհուրդ է տվեց վարչապետին․ «Պետք չէ դա անել, հետևեք ձեր իսկ առաջարկներին, պարոն Փաշինյան: Ասում եք՝ «գտնենք ելք»: Ելքը գտնենք, բայց պետք չի անել հղումներ, կատարել ոչ իրական փաստարկումներ, որն ավելի է վատացնում իրավիճակը: Այո՛, արցախյան կոնֆլիկտը լուծված չէ, և սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը: Այդ կոնֆլիկտի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Մինասյանը նաև ընդգծեց, որ իր դիտարկմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի հայտարարմամբ չի ապահովվում ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։