Շվեդիայի ԱԳ նախարարը Էրդողանին հաճոյանալու համար փորձել է դադարեցնել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները

Լուրեր

08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
Բոլորը

ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունների փակուղու ֆոնին Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը՝ Թոբիաս Բիլստրյոմի գլխավորությամբ, ճնշում է գործադրել հայ-շվեդական բարեկամության խմբի վրա Ռիկսդագում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին մասնավոր զրույցներում՝ խնդրելով չեղարկել Հայոց ցեղասպանության այս տարվա ամենամյա միջոցառումը, գրում է Europeanconservative-ը։

Պատգամավոր Բյորն Սյոդերը՝ հայ-շվեդական բարեկամության խմբի ղեկավարը, ասել է, որ ԱԳՆ-ից խնդրել են խմբի անդամներին քննարկել հիշատակի միջոցառումը չեղարկելու հարցը, քանի որ դա կարող է վնասել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարներին։ «Մեր կուսակցություններում ներքին կարգով մեզ խնդրել են այս տարի միջոցառում չանցկացնել Ռիկսդագում»,-ասել է Սյոդերը։

Ձախ կուսակցության պատգամավոր Հաքան Սվենելինգը նույնպես կոշտ քննադատության է ենթարկել արտաքին գործերի նախարարության գործողությունները:

«Կարևոր է կազմակերպել ցեղասպանության հիշատակի լայնամասշտաբ միջոցառում։ Էրողանին չպետք է թույլ տրվի որոշել, թե ինչ է կատարվում Շվեդիայի Ռիկսդագում։ Այս ցեղասպանությունը մյուս ցեղասպանությունների նման ամեն տարի ճանաչվում է Ռիկսդագում»,-ասել է պատգամավորը։

Անդրադառնալով այս հարցին՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը SvD-ին ասել է։ «Կասկած չկա, որ Օսմանյան կայսրությունում սարսափելի չարաշահումներ են կատարվել հայ էթնիկ խմբի և այլ փոքրամասնությունների նկատմամբ։ Բայց միայն մի քանի երկրների կառավարություններ են հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտել այդ հարցում և ճանաչել ցեղասպանությունը, և Շվեդիան  նրանցից չէ»։

Շվեդիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը տարակուսելի է, քանի որ  2010թ-ին շվեդական Ռիկստագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Հայ-շվեդական բարեկամության խումբը միջոցառման չեղարկման վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։ Ապրիլի 26-ին էլ սպասվում է հիշատակի միջոցառում Հայաստանի դեսպանի ելույթով։

Էմմա Չոբանյան