Ֆրանսիայում հակակառավարական ցույցերը չեն հանդարտվում․ Մակրոնը հայտարարել է, որ պետք է առաջ շարժվել

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոց։ Փարիզում մի խումբ ցուցարարներ ներխուժել են Euronext բորսայական օպերատորի շենք։ Լիոնում գործադուլ անող երկաթուղայիններն էլ ներխուժել են SNCF՝ պետական տրանսպորտային ընկերության գրասենյակներ, գրում է Euronews-ը։

Աշխատանքի կոնֆեդերացիայի առաջնորդ Սոֆի Բինեն Գարդանում տեղի ունեցած հանրահավաքում կրկին կոչ է արել ֆրանսիացիներին մայիսի 1-ին դուրս գալ բողոքի ցույցերի։

«Մայիսի 1 կլինի աննախադեպ, բացառիկ մոբիլիզացիայի օր։ Աննախադեպ, քանի որ սա առաջին անգամ է, երբ բոլոր արհմիութենական կազմակերպությունները կոչ են արել մայիսի 1-ին ցույցի դուրս գալ։ Այնպես որ՝ սա լինելու է միասնական ու ժողովրդական մոբիլիզացիայի օր»,- հայտարարել է Բինեն։

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է շրջաններ։ Գանժ քաղաքում նրան ցույցերով են դիմավորել։
«Նորմալ է, որ զայրույթ է արտահայտվում, սակայն մենք պետք է շարունակենք առաջ շարժվել»,- հայտարարել է նախագահ Մակրոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստատեսային ուղերձում հայտարարել էր երկիրը միավորելու, այսպես կոչված, «100 օրվա ծրագիրը» իրականացնելու մտադրության մասին։ Այս ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը պետք է առաջարկներ պատրաստի աշխատանքային պայմանների, անվտանգության, կրթության և առողջության վերաբերյալ, ասել է նա։ Մակրոնի խոսքով՝ այս աշխատանքի արդյունքները պետք է տեսանելի լինեն հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրվա տոնին։

Տաթև Ֆռանգյան