Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում նպաստները կվճարվեն անկանխիկ

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է որոշում: Օրենքով՝ սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, բացառությամբ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձանց, որոնց դիմումի հիման վրա կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև եռամսյակային հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել օրենքին: Անկանխիկ վճարման համակարգի ներդրման համար սահմանվել են այն գործողությունները, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ. հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները:

Մասնավորապես, այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։ Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։