«Ժողովրդի մի մասին ժեխ եք անվանել․ զտարյուն հայերով մի քանի հոգով եք մնացել»․ Բադալյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պետականամետ մտածողություն ներարկելը որոշ ուժեր փորձում են օրըստօրե քայքայել՝ պարտվողականության, ատելության քարոզով։ ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Պատգամավորը ընդդիմության հասցեին ակնարկներ հնչեցրեց «5-րդ շարասյուն» լինելու համատեքստում։

«Ժողովրդի մի մասին ժեխ եք անվանել․ զտարյուն հայերով մի քանի հոգով եք մնացել»․ ասաց Լուսինե Բադալյանը՝ դիմելով ընդդիմությանը։

«Երեկ, օ՜, աստվածներ, ի՞նչ կատարվեց երեկ այստեղ։ Ընդդիմության ներկայացուցիչները՝ «սորոսներին» երկրից վտարող, հալածող այս մարդիկ զեկույցը քննարկում էին։
Իշխանության հանդեպ ատելությունն այն աստիճան է, որ ցանկացած թշնամու հետ կարելի է կոլլաբորացիոնիստական գործունեության մեջ մտնե՞լ, թե այս մարդիկ իսկապես որևէ բան չեն հասկանում»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը, խոսելով արժեհամակարգի փոփոխության մասին՝  կարծիք հայտնեց, որ «հերոս» բառն էլ է արժեզրկվել. «Հերոս ենք անվանում աշխարհի ամենաապահով վայրում դրոշ այրող անձին և սահմանին հայրենիքի համար իր կյանքը զոհաբերող զինվորին: Սա արդյոք վտանգավոր չէ՞․․․ Այդ մարդիկ հերոսներ չեն, այլ պրիմիտիվ հերոստարտներ են»։

Նախորդիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնել էր վերականգնել ընդդիմության ելույթները՝ հորդորով, որ չհնչեն սադրանքներ և վիրավորանքներ։ Բադալյանի ելույթից հետո ԱԺ նախագահը հայտարարեց․ «Ասացի, որ ունենանք այնպիսի ելույթներ, որոնք սադրիչ բաներ չեն ունենա։ Դա նաեւ ՔՊ-ի անդամներին է վերաբերում։ Հետեւեք կանոնին, այլապես ընդհատելու եմ»։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից խոսելով՝ նշեց՝ վիրավորական արտահայտություններ են անում՝ առանց դրանց իմաստը հասկանալու։
«Անտեղի ձեր մեջ ընկնելը ևս տեղին չէ։ Անտեղի է, որովհետեւ դուք այստեղ գնահատական տալու համար չեք։ Զսպեք Ձեզ»,-ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։