Սա կրկնում է Ռոբերտ Քոչարյանի դիագնոզը․ Նարեկ Բաբայանը՝ Արամ Նիկոլյանի ու դրոշ վառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Այսօր շարունակվում է Ազգային ժողովի՝ երեքշաբթի մեկնարկած արտահերթ նիստը։

«Երեկ այստեղ զարմանալի բաներ տեղի ունեցան. սկզբում մի վարձու գրչակ, ապա ապօրինի հարստացած մի գյուղապետի աղջիկ եկան և սկսեցին տարբեր մարդկանց մահերը շահարկել, հետո եկավ մեկը, որ լավ կլիներ, որ «իր հայրենիքի» սուպերմարկետում զեղչի ակցիա աներ, բայց որոշել էր քաղաքական ակցիա անել»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:

Պատգամավորն անդրադարձավ հանրության հավաքական կրթությանը: «Ինքնաքննադատությունը և ինքնակրթությանը կրթության կարևորագույն բաղադրիչներից են․ մենք որպես հանրություն, դրա կարիքը շատ ունենք»,- ասաց նա:

Դիմելով վարչապետին, որը խոսել էր իր սխալի մասին՝ ասելով, որ 2018-ին պիտի խոսեր հանրության հետ և ներկայացներ բանակցային գործընթացի փակուղին, Բաբայանը նշեց․ «Բայց արդյոք հնարավո՞ր էր այդպիսի խոսակցություն մինչև պատերազմը: Ես կարծում եմ, որ դուք պետք է փորձեիք հանրությանն ասելու ճշմարտությունը, բայց պետք է հիշենք, թե ինչպիսի պայմաններում էր լինելու այդ փորձը. այդ ժամանակ խաղաղության մասին խոսք ասողին ասում էին՝ «խաղաղություն ես ուզում, գնա գերեզման», կամ «հող տվողին հանձնենք հողին»: Ճշմարտությունը խոսելու անկարելիության մթնոլորտ կերտել էին նաև Հայաստանի և ԼՂ-ի բոլոր իշխանություններն ու բոլոր ընդդիմությունները»:

«Ողբի ու վրեժի փիլիսոփայությամբ տոգորված ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն տարիների ընթացքում սրբադասել են դրոշ վառելու սովորույթը Հայաստանում»,-  նշեց Բաբայանը՝ այդ երույթը որակելով որպես քաղաքական սնանկություն։

Պատգամավորը հիշեցրեց օրեր առաջ Երևանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ակցիան․ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրել էին Ադրբեջանի դրոշը․ «Մի մարդ, ով մասնակիցների արտահագուստի դիզայներն էր և հավանաբար կարել էր նաև Ադրբեջանի դրոշով արտահագուստը, որոշեց անել այդպիսի արարք կամ կատարեց ինչ-որ մեկի հանձնարարությամբ։ Ասում են, որ անգամ հայտարարել է, թե ինքը դահլիճում եղածների մեջ միակ տղամարդն էր․ սա արդեն կրկնում է Ռոբերտ Քոչարյանի դիագնոզը․․․ Ու բնավ ոչ անսպասելիորեն դրոշակիզման այս փորձը քաղաքական էյֆորիայի հասցերց որոշ դաշնակցականների՝ մասնավորապես Գեղամ Մանուկյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։