Այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնել անգամ անհնար է. Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի պատգամավորին

Լուրեր

Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ադրբեջանցի գործընկերոջը.

 

«Խոսքս՝ ուղղված ադրբեջանցի գործընկերներին
Հիշեք՝ այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնել անգամ անհնար է։

Հարգելի գործընկերներ,

Արդեն մեկ տարի է, այս վեհաժողովում հանդես եմ գալիս որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար և այս ընթացքում իմ ելույթներից ոչ մեկը նվիրված չի եղել Ադրբեջանին։ Սակայն երեկ մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը մի միտք արտահայտեց, որին չեմ կարող չարձագանքել։ Տիկին Ֆատալիևան այնքան ոգևորված էր ներկայացնում Ադրբեջանում ընտրությունները և այնքան էր ջանում արժանանալու իր իշխանությունների գովեստին, որը ասաց հետևյալը, մեջբերում եմ. «Մենք անգամ չենք քննարկում Հայաստանում ընտրությունները, նրանք համարվել են թափանցիկ և ժողովրդավարական, բայց որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ և սկսվեցին զանգվածային ցույցեր»։ Իրականում մեր ադրբեջանցի գործընկերների կողմից նման վարքագիծը նորություն չէ, և նրանք միշտ թիրախավորում են Հայաստանը` իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

Այնուամենայնիվ, չարձագանքել անհիմն հնչած մեղադրանքներին նվազագույնը ազնիվ չէ իմ երկրի նկատմամբ։ Իրոք, տիկին Ֆատալիևա, Հայաստանում ընտրությունները թափանցիկ և ժողովրդավարական էին. նման գնահատականներ պաշտոնապես տրվել են բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։

Սակայն երբ պարզ դարձավ, որ երկրում առկա քաղաքական տրամադրությունները այլ են եւ չեն համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին նախկին վարչապետը և կառավարությունը հրաժարական տվեցին եւ հանձնեցին իշխանությունը։ Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին եւ իմ երկրի ձեռքբերումն է։

Ես հասկանում եմ, որ այս երևույթը անհավանական է թվում ժողովրդավարության «ալիևյան» ընկալման համար։ Դուք ձեր արժեքային համակարգով չեք հասկանա ինձ։ Հարց է ծագում 
ինչի համար ձեզ պետք է գովերգե՞ն։ Կարծում եմ, շատ բան չկա գովերգելու համար: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում ձեր երկրում մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների տեսանկյունից։ Բայց ,դուք բացառիկ երկիր եք ոչ միայն նրա համար, որ ներքաշված եք տարբեր միջազգային սկանդալներում, այլեւ նրանով, որ հաջողեցիք ձեր «արժեքները» բերել նույնիսկ այս Վեհաժողով, հաջողեցիք ստվեր գցել, թունավորել այս կազմակերպության արժեքային համակարգը։ Սրանք իմ գնահատականները չեն, սրանք արդեն փաստեր են:

Ազնվորեն, ես կարծում եմ, որ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր անհանգստացած են Ադրբեջանի ապագայով։ Ես դիմում եմ այդ մարդկանց. դուք իսկապես կարծում եք, որ ձեր ժողովրդավարությունն ապահով է, որ դուք խնդիրներ չունե՞ք։

Եթե այո՝ ապա «ամենայն բարիք» ձեզ։

Հիշեք՝ այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնել անգամ անհնար է։

Եվ վերջապես, Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումների մասին:

Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Եվ կխնդրեի , որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչու եք դուք այս օրերին կրկին զենք և զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում

Ուզում եմ ընդգծել.

հույս մի դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում:

Շնորհակալություն»,- գրել է նա: