Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ դասալիք չի եղել. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը ինչ գեղեցիկ բառերով է ներկայացնում իր գործունեությունը, ստուգատեսը առաջնագծում է: Իսկ հասարակությունն անընդհատ ականատես է լինում մարդկային և տարածքային խոշոր կորուստների, ինչով է պատասխան է տրվում, թե առկա փոփոխությունները ծառայում են իրենց նպատակին, թե ոչ»,- այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ աառաջնագծում կա լրացուցիչ համալրումների կարիք, բայց իշխանությունը չի գնում այդ ճանապարհով։

Պատգամավորը կարևորելով բանակում բարոյահոգեբանական անհրաժեշտ վիճակի ապահովումը՝ նշեց, որ դասալիքների, լրտեսների, չարաշահումներով անցնող գործերի առանձին երևույթները Զինված ուժերի վրա տարծելը լուրջ բարոյահոգեբանական ճգնաժամ է առաջացրել բանակում։

«Վերջերս շահարկման թեմա դարձած՝ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ որևէ դասալիք չի եղել։

Դասալքություն ասվածը վերաբերում է ոչ թե զինծառայողներին, այլ օրվա քաղաքական իշխանություններին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ սեփական մեղքերը մեղմելու կամ հանրության ոադրությունը շեղելու նպատակով իշխանությունն ինքն է հարվածներ հասցնում Զինված ուժերին և իր քայլերով լուրջ ճգնաժամ ստեղծում։

Աբրահամյանի խոսքով՝ կառավարության առաջնային խնդիրն է երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչն այս կառավարությանն ակնհայտորեն չի հաջողվել:

«Իշխանությունը պետք է գիտակցի՝ սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: