Զերծ մնալ վիրավորանքներից․ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրների ձայնի իրավունքը վերականգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Ազգային ժողովի՝ երեքշաբթի մեկնարկած արտահերթ նիստը շարունակվում է։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հանդես եկավ:

«Երեկվա միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին, առաջարկում ենք վերականգնել, որ  պատգամավորները հնարավորություն ունենան խոսելու», – նշեց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջարկն ընդունելի է․ որոշվեց թույլատրել պատգամավորներին ելույթներ ունենալ:

Սիմոնյանը հորդորեց զերծ մնալ վիրավորանքներից ու հնարավոր սադրանքներից:

«Ես կարծում եմ՝ մեր հայրենակիցները, ովքեր ձեզ ընտրել են, մեզ ընտրել են, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորները գալիս քողարկված վիրավորանքներ ասում, սադրում ու հետագայում զոհի կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, ես կարծում եմ, որ կարելի է վերականգնել», – նշեց ԱԺ նախագահը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց՝ կողմ է, որ վերականգնվի ընդդիմադիր պատգամավորների ելույթների հնարավորությունը: «Առաջարկում եմ,  որ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր երեկ հանել էին իրենց ելույթները, իրենց ելույթների հնարավորությունը ևս վերականգնվի», – նշեց պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, թե իրենց խմբակցությունը երեկ ունեցել է միայն քաղաքական ելույթներ, ավելին՝ հստակ գնահատականներ են հնչեցրել: «Մեր նպատակը խաթարելը չէ, հակառակը՝ օբյեկտիվ գնահատական տալն է: Երեկ այս ամբիոնից անպարկեշտ գնահատականներ են հնչել ՀՅԴ-ի հասցեին, այս ամեն ինչին պատրաստվում ենք հակադարձել», – նշեց պատգամավորը:

ԱԺ նախագահը հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները չպետք է անպարկեշտ հայտարարություններ անեն։

Մանրամասները՝ տեսանյութում։