Ալեն Սիմոնյանը սպառնում է նորից թքել. ԱԱԾ-ականներն ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ-ից դուրս հանեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում հերթական աղմկոտ միջադեպը գրանցվեց, դարձյալ ուղեկցվելով բռնությամբ։ Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում իրավիճակը լարվեց, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, սպառելով իր ելույթի համար նախատեսված 10 րոպեն, հայտարարեց, որ ամբիոնի մոտից չի հեռանում։ Մինչ ընդդմիադիր պատգամավորը կոչ էր անում գործընկերներին մոտենալ ամբիոնին և միանալ իր նախաձեռնած ակցիային, Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց ԱԱԾ ՊՊԾ ծառայողներին, ապա հրահանգեց դադարեցնել լիագումար նիստի ուղիղ հեռարձակումը։ Ընդդիմադիրներին ԱԺ դահլիճից բռնություններով դուրս հանելու օպերացիային ներկա էր նաև ՊՊԾ ղեկավար Սարգիս Հարությունյանը, սակայն, նրա ղեկավարած կառույցի աշխատանքերին ցուցումներ տալիս էր ԱԺ նախագահը։

Նիստերի դահլիճում իրավիճակն ավելի թեժացավ, երբ անվտանգության աշխատակիցները Ալեն Սիմոնյանի կողմից հրահանգներ ստանալուց հետո սկսեցին հեռացնել ընդդիմադիր պատգամավորներին։ Ալեն Սիմոնյանը Թագուհի Թովմասյանին և Աննա Մկրտչյանին հեռացնելով չբավարարվեց․ ԱԺ նախագահի հրահանգից մեկ րոպե էլ չանցած անվտանգության աշխատակիցների թիրախում հայտնվեց ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինա Վարդանյանը։

Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորների դժգհություններին ի պատասխան սպառնաց՝ եթե պետք լինի կթքի։ Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանն ապրիլի սկզբին Կասկադում զբոսնելիս իրեն «դավաճան» անվանելու համար թքել էր քաղաքացու վրա։ Ալեն Սիմոնյանն այս փաստը չէր հերքել, իսկ չորս օր անց ՀՀ բոլոր քաղաքացիներից ներողություն էր խնդրել։ Ի դեպ, այսօր մինչ խորհրդարանում տեղի ունեցած այս միջադեպը Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր գնահատական տալ Ալեն Սիմոնյանի պահվածքին։ Անպատժելի Ալեն Սիմոնյանն այսօրվա միջադեպից հետո ինքն է պատգամավորներին պատժում՝ չթսղնելով նիստերին դահլիճ։ Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը Թագուհի Թովմասյանը որակեց ապօրինություն, նրա գնահատմամբ՝ Ազգային ժողովի նախագահի հրահանգով իրեն ու գործընկերներին բիրտ ուժով են դուրս հանել Ազգային ժողովի դահլիճից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան