59 անշարժ գույք Հյուսիսային պողոտայում, Ծաղկաձորում և այլուր. դատախազը նշեց Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մի մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկում, 2-ը՝ Արզականում, 6-ը՝ Ծաղկաձորում, ինչպես նաև խոշոր առանձնատներ և բնակարաններ Ջերմուկում, Սևանում, Դիլիջանում, և ՀՀ գրեթե բոլոր մարզերում․ սա ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող անշարժ գույքի միայն մի մասն է, որն, ըստ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, ենթակա է բռնագանձման։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց նախկին վարչապետին և նրան փոխկապակցված 10 անձանց մասով գործի քննությունը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա հարազատները` կինը և որդիները դատարան չէին ներկայացել, դատարանում նրանց փոխարինում էին վեց ներկայացուցիչները։ Դատախազից մոտ 1 ժամ պահանջվեց Աբրահամյանի մասով բռնագանձման ենթակա գույքը, բաժնեմասները և ապօրինի գույքի մնացորդը թվարկելու համար։ Սրանք, սակայն, դատախազության կողմից ներկայացված պահանջի միայն մի մասն էին։ Ըստ գերատեսչության՝ նախկին պաշտոնյայից պետք է պետականացվի նաև 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 630 միլիոնի հասնող, ինչպես նաև ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք։

Բացի այդ՝ Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է բռնագանձել 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: Բռնագանձման պահանջի ներկայացման ողջ ընթացքում պատասխան կողմի ներկայացուցիչները լուռ էին։

Ավելի վաղ, նրանք միջնորդություն էին ներկայացրել, բայց ոչ թե Դատախազության այս կամ այն պահանջի մասով, այլ ինքնաբացարկ էին հայտնել նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին։

Միջնորդությունը, սակայն, տեխնիկական խնդրի՝ թղթային տարբերակը կողմերին չտրամադրելու պատճառով դատավոր Բադալյանի կողմից թողնվեց առանց քննության։ Բռնագանձման մասով պահանջի ներկայացումից հետո դատական նիստը հետաձգվեց. պատասխանող կողմը դիրքորոշում կներկայացնի հաջորդ նիստին՝ ամբողջական փաթեթին ծանոթանալուց հետո։ Շուրջ 20 տարի տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի անունը վերջին տարիներին գրեթե չէր շոշափվում։ Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց Հատուկ քննչական ծառայությունն Աբրահանյանին մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Դեռ 5 տարի առաջ նրա նկատմամբ ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասով խափանման միջոց էր ընտրվել։ Ինչից հետո, սակայն, նրա անունը գրեթե չէր հայտնվում ուշադրության կենտրոնում։ Ընդամենը երկու օր առաջ Աբրահամյանի անունը դարձյալ հայտնվեց լրատվամիջոցների առաջին էջերում։

«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը»,- նշվում է Դատախազության կողմից տարածած հաղորդագրության մեջ։

Իրավապահները պնդում են, որ 2008-ից մինչև 2015 թվականը Հովիկ Աբրահամյանը հանքից ստացած 230 միլիոն դրամի ապօրինի եկամուտները թաքցնելու նպատակով այդ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա գնել տարբեր տեսակի գույք, կատարել բանկային գործարքներ և այդ փողերին հաղորդել օրինական տեսք: Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի «մեղադրանքի» մասով Աբրահամյանը՝ իր փաստաբանի միջոցով հայտարարել էր, որ չի ընդունում, թե ինքը կամ ընտանիքն ապօրինի ունեցվածքի տեր է, ապա առաջադրված նոր մեղադրանքի մասով կողմը առայժմ լուռ է։

Մանրամասները՝ տեսանյութում։