Իսպանական կողմը հետաքրքրված է ՀՀ-ում ձևավորված կրթական պրոդուկտների վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Արթուր Մարտիրոսյանը մասնավորապես հանդիպել է Իսպանիայի Թագավորության կրթության պետքարտուղար Խոսե Մանուել Բար Սենդոնի (José Manuel Bar Cendón) հետ։

Կողմերը վերահաստատել են Հայաստան-Իսպանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում նոր շրջափուլ սկսելու և կրթամշակութային կապերը խորացնելու պատրաստակամությունը: Երկուստեք կարևորվել է «Էրազմուս+» ծրագրով քոլեջների միջև համագործակցությունը ագրարային, տուրիզմի և այլ մասնագիտություններով, Հայաստանում իրականացվող հանրակրթական բարեփոխումների գործընթացում իսպանական փորձի ուսումնասիրությունը, Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման որակի բարձրացումը, ինչպես նաև Իսպանիայում գործող շուրջ երկուտասնյակ հայկական ուսումնական հաստատությունների գործունեության աջակցումը: Իսպանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել նորանկախ Հայաստանում ձևավորված կրթական պրոդուկտների, մասնավորապես «Թումոյի», «Արմաթի», COAF-ի ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Արթուր Մարտիրոսյանը հայկական կողմի փորձառությամբ կիսվելու պատրաստակամություն է հայտնել:

Մադրիդ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է նաև Իսպանիայի Թագավորության սպորտի ազգային խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Ֆրանկո Պարդոյի (José Manuel Franco Pardo) հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այժմ Երևանում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Իսպանիայի կազմը ևս ներկայացել է իր թիմով և հաջողված ելույթներ է ունենում:

Քննարկվել է ուսումնամարզական տարբեր ոլորտներում համագործակցելու հարցը, որը կներառի երկու կողմերի հաջողված փորձառության ուսումնասիրությունը. իսպանական կողմից՝ բասկետբոլ, թենիս և այլ մարզաձևերում, իսկ հայկական կողմից՝ ծանրամարտ, ընմշամարտ, բռնցքամարտ մարզաձևերի հաջողություններով: Որպես համագործակցության հնարավոր այլ բնագավառներ՝ քննարկվել են նաև սպորտային որակավորումներով կրթական ծրագրերի ներդրման, սպորտի կազմակերպման իսպանական փորձի ուսումնասիրման հնարավորությունները, որոնք երկուստեք արժանացել են հավանության։

Հանդիպումների ժամանակ նախանշվել է առաջիկայում հուշագրեր ստորագրելու հնարավորությունը ինչպես կրթության, այնպես էլ սպորտի ոլորտում, որոնք էականորեն կընդլայնեն հայ-իսպանական երկկողմ համագործակցության օրակարգը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը գործուղվել էր Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտական ամբիոնի բացման հանդիսությանը և աշխատաժողովին։ Հայագիտական կենտրոնը բացվել է ՀՀ պետական աջակցությամբ: