Հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայում նախագահ կընտրվի երկրորդ փուլով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ  վերջին երկու հարցումները ցույց են տալիս, որ  կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ ոչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ոչ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն չեն ապահովում  ձայների ավելի քան 50 տոկոսը, գրում է Bianet-ը։

Aksoy ընկերությունը ապրիլի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացրել 1067 մարդու շրջանում։ Արդյունքում Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 47,8 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 38,4 տոկոսը։ Մուհարեմ Ինջեն, ով 2018 թվականի ընտրություններում առաջադրվել է որպես Ժողովրդահանրապետական կուսակցության  թեկնածու, ստացել է ձայների 9 տոկոսը, իսկ ծայրահեղ աջակողմյան թեկնածու Սինան Օղանը հավաքել է 4,8 տոկոս։

Մինչդեռ MAK ընկերությունը ապրիլի 10-16-ը հարցում է անցկացրել 5750 մարդու մասնակցությամբ 52 նահանգներում, որից պարզվում է, որ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 47,8 տոկոսը, Էրդողանը՝ 43,7 տոկոսը, Մուհարեմ Ինջեն՝ 3,4 տոկոսը, իսկ Սինան Օղանը՝ 4 տոկոսը։

Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի ապահովել ձայների 50 տոկոսից ավելին, առաջին փուլից երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը։

Երկու հարցումներն էլ ցույց են տալիս, որ ընտրությունների՝ առաջին փուլով չավարտվելու պատճառ է հանդիսանում երկու կողմնակի թեկնածուների՝ Ինջեի և Օղանի առկայությունը, որոնք հիմնականում ձայներ են խլում Քըլըչդարօղլուից։ Եթե նախագահական ընտրություններն անցնեն երկրորդ փուլ, ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքը վճռորոշ կլինի, քանի որ առավելություն կունենա այն թեկնածուն, ում կուսակցությունը ստանա մեծամասնություն։

Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան