Իզաբելլա Յայլյանը չհանձնվեց և փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում․ Ծանրամարտի ԵԱ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները: Կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Իզաբելլա Յայլյանը:

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Յայլյանը պոկում վարժությունում պարզապես կռիվ է տվել ծանրաձողի հետ և հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը՝ կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին: Այս վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացավ ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը, իսկ փոքր արծաթը նվաճեց ռումինացի Անդրեա Կոնտրուտան:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժության վերջնարդյունքում նա զբաղեցրել է 7–րդ հորիզոնականը:

Քիչ անց մարզուհիներն ուժերը կչափեն հրում վարժությունում:

Նշենք՝ Եվրոպայի առաջնության մրցումներին այսօր հետևել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: