«Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու». Լևոն Մնացականյան. Hetq.am

Լուրեր

10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
Բոլորը

Hetq.am-ը հարցազրուցել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարՊաշտպանության բանակիհրամանատար Լեւոն Մնացականյանի հետ  

Պարոն Մնացականյաննորից կուտակումներ կան սահմանի տարբեր հատվածներումԴուք հիմա էլզրույցի ընթացքումանընդհատ էկրանին եք նայում (նախարարը էկրանիվրա տեսնում է ղարաբաղաադրբեջանական սահմանի յուրաքանչյուր հատվածիտեսագրող սարքերի կադրերըհեղ.)։ Ի՞նչ եք կարծումհնարավո՞ր է հարձակում լինիՀակառակորդն ինչո՞ւ է այդքան ակտիվացել։

Այս փուլում հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի: Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում։ Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

Սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ ենըստ տեսանյութերիդրանքկարծեսմեծ չափերի չեն։

Վերջին մեկ ասվա ընթացքում զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում։ Մասնակցում են տարբեր ուժեր, կարելի է ասել` ընդգրկվում են բոլոր մասնագիտական ստորաբաժանումները։ Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին։ Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ անցկացրել են հրետանային զորամասերի զորավարժություններ։ Դրանք անցկացվում են ինչպես իրենց մոտակա խորքի զորավարժարաններում, այնպես էլ իրենց խոշոր զորավարժարաններում։ Այս պահին սկսել են նաեւ ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ։ Այսինքն` դա մեզ թույլ է  տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների։ Այսօր մենք նաեւ դիտարկում ենք տանկային, ինժեներական եւ ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ։

 

Իսկ Արցախի բանակը նոր զինատեսակներ ձեռք չի բերու՞մ։

Մենք էլ ենք ձեռք բերում։ Չթվարկեմ, մենք էլ ունենք նոր հրթիռներ, ունենք միջոցներ, որ նախկինում չենք ունեցել։ Խտությունները, քանակներն ենք ավելացրել։ Հետախուզական միջոցներն են ավելացել, հակառակորդի շարժերը, տեխնիկան վաղ հայտնաբերելու համար՝ անկախ եղանակային պայմաններից, կրակի կառավարման նոր միջոցներ ենք ձեռք բերել։

Այսինքնհակառակորդի այդ հրթիռները կարո՞ղ եք խոցել։

Այո, մեր հակաօդային պաշտպանության ուժերի խնդիրներից մեկն է դա, եւ ի վիճակի ենք դրանք խոցել։

Ասացիքոր նրանք խորքերում հետախուզություն են անում անօդաչու սարքերովիսկԱրցախի բանակը կարողանու՞մ է հետախուզություն անել հակառակորդի թիկունքումխորքերում։

Իհարկե, մենք երբեք չենք դադարեցրել, թե´ մոտակա տարածքներում, թե´ խորքերում, և թե´ ցերեկը, թե´ գիշերը այսպիսի հնարավորություններ ունենք։ Իրենց ունեցածին մերը ոչնչով չի զիջում տեխնիկական բնութագրերով։

 

Կարելի՞ է ասելոր անակնկալ հարձակում չի լինիԱյսինքնեթե հարձակում լինիանակնկալ չի լինելուորքա՞ն ժամանակ առաջ եք իմանալուեթե հակառակորդըգործողություն սկսի։

Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետև մենք անընդհատ հետևում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին: Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար, մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր մենք մեր նախապատրաստական և կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով: Համոզված եմ, որ օպերատիվ-մարտավարական այս նոր պայմաններում ևս մեր բանակը գտնվելու է իր բարձրության վրա և պատվով է կատարելու առաջադրված խնդիրը: 

Իսկ եթե հակառակորդը խաղաղ բնակավայրերին հարվածի։

Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք դա զգուշացրել ենք մի քանի անգամ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: