Դոնալդ Թրամփը մի քանի ժամ շարունակ փակ դռների հետևում հարցաքննվել է

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հարցաքննվել է։ Նա մեղադրվում է 250 միլիոն դոլարի ֆինանսական մեքեանյությունների մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը մեղադրում է Թրամփին և նրա երեք չափահաս երեխաներին տասնամյակներ շարունակ իրենց ունեցվածքի արժեքների մասին տվյալները շահարկելու մեջ՝ շահութաբեր վարկեր և հարկային արտոնություններ ապահովելու համար։ Միացյալ Նահանգների նախկին նախագահը, որը հավակնում է 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրման, հարցաքննության է ներկայացել առավոտյան ժամը 10-ին և միայն ժամը 18-ից հետո լքել գլխավոր դատախազությունը։ Հարցաքննությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում։

Ըստ Reuters-ի իրազեկ աղբյուրի, Թրամփը պատասխանել է իր բիզնեսի վարման վերաբերյալ հարցերին: Օգոստոսին հարցաքննության ժամանակ Թրամփը հրաժարվել էր պատասխանել հարցերին ավելի քան 400 անգամ՝ հիմնվելով ինքն իր դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իրավունքի վրա։
Ֆինանսական խարդախության գործով դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 2-ին։ Թրամփի փաստաբաններից Ալինա Հաբբան ասել է, որ նախկին նախագահը վճռական է ցուցմունք տալու հարցում և շարունակում է իր վճռականությամբ ընդգծել, որ թաքցնելու ոչինչ չունի։