Ուկրաինայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Պենտագոնի արտահոսքերը չեն խանգարի Կիևի հարձակմանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ABC հեռուստաալիքը հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի հետ առաջին հարցազրույցը Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարցազրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Կիևում, երբ արտահոսքի մեջ կասկածվողների մասին դեռ տեղեկություններ չկային։ Մեկ օր անց,  փաստաթղթերի արտահոսքի կասկածանքով ձերբակալվել է երիտասարդ ազգային գվարդիական Ջեք Թեյշեյրան։

Բուդանովը հայտարարել է, որ միակ կողմը, որը օգուտ է ստացել այդ արտահոսքից՝ Ռուսաստանն է։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ սպասվելիք ուկրաինական հարձակումը ամեն դեպքում լինելու է։ Նա նշել է, որ արտահոսքը «չի կարողանա ազդել հարձակողական գործողության արդյունքների վրա»։

Փաստաթղթերը, որոնց իսկությունը Պենտագոնը չի վիճարկում, խոսում է նաև  Ուկրաինայի զինված ուժերում բավականին լուրջ խնդիրների մասին։ Մասնավորապես, նշվում է ՀՕՊ զինամթերքի պաշարների արագ նվազման մասին ու կասկածի տակ է դրվում այն պնդումը, որ վաղուց պատրաստվող ուկրաինական հարձակումը թույլ կտա Ռուսաստանին պարտության մատնել։

Էմմա Չոբանյան