Մոլդովայում ռուսամետ կուսակցության առաջնորդ Շորը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի դատարանը հեռակա կարգով 15 տարվա ազատազրկման է դատապարտել  գործարար և ռուսամետ ընդդիմադիր «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իլան Շորը 15 տարի կանցկացնի բանտում, և նրա ունեցվածքը կբռնագրավվի, այդպես է որոշել Վերաքննիչ դատարանը»,- գրել է նա։
Դատավճիռը հաստատել է նաեւ Քիշնևի վերաքննիչ դատարանը։

«Շորը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Դատապարտյալը պետք է վերադարձնի ավելի քան 5,2 միլիարդ լեյ (մոտ 288 միլիոն դոլար)»,- ասվում է դատարանի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ինքը՝ Շորը, որոշումն անօրինական է անվանել։

«Այսօրվա որոշմամբ իշխանություններն ինձնից վրեժ են լուծում բողոքի շարժման, այն բանի համար, որ ես և իմ թիմը պայքարում ենք քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար, այս որոշումը ինձ ամենևին չի անհանգստացնում, նշանակություն չունի. ես ընդհանրապես չեմ պատրաստվում ենթարկվել, այս որոշումը կչեղարկվի գործող ռեժիմի փոփոխությունից հետո ուղիղ երկրորդ օրը»,- ասել է Շորը Telegram-ի իր ալիքում։

Շորը Մոլդովայի բանկային համակարգից 1 մլրդ դոլարի դուրսբերման հետ կապված սկանդալով անցնողներից մեկն էր։  Սկանդալը մեծ աղմուկ էր բարձրացրել 2015 թվականին, բողոքի ցույցեր հրահրվեցին Քիշնևում և հանգեցրին երկու կառավարությունների և եվրոպամետ կուսակցությունների իշխող կոալիցիայի տապալման, որոնք աջակցում էին ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Շորը կարողացել է արդարադատությունից խուսափել՝ թաքնվելով Իսրայելում։

Տաթև Ֆռանգյան