Փաշինյանի խոստումից 5 տարի անց ՔՊ-ական պատգամավորն ահազանգում է` համատարած կոռուպցիա կա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի` համակարգային կոռուպցիա չլինելու մասին հայտարարությունից հինգ տարի անց Փաշինյանի գլխավորած կուսակցության նախընտրական ցուցակով խորհրդարան մտած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարում է՝ Հայաստանում կոռուպցիան համատարած է։

Իսկ իշխանական պատգամավորի երեկվա ելույթից տրամաբանորեն բխում է այն, որ Փաշինյանի այս խոստումը կյանքի չի կոչվել։

Հիշեցնենք՝ հունվարին հայտնի դարձավ, որ Հայաստանն, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության, կոռուպցիայի դեմ պայքարում 2022 թվականին նահանջ է գրանցել։ Երկիրը թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-ի փոխարեն։

Երաևնում Factor TV-ի անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիներից շատերը նույնպես կարծում են, որ կոռուպցիան համատարած է, իսկ որոշներն էլ պնդում են, որ այն համակարգային է։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է, որ կոռուպցիան իր դրսևորումներով ամենուր է։ Փորձագետը նշում է` համատարած կառուպցյան չի դրսևորվում միայն կաշառք տալով, որն ամենատարածվածներից է։ Նա առանձնացնում է հովանավորչությունը, երբ ԽԾԲ-ով նշանակվում են պաշտոնների։

Նշենք, որ հետհեղափոխական Հայաստանում ևս նման օրինակների պակաս չկա․ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի դասընկեր Վահե Ղազարյանը 2018-ից սկսած մարզային ոստիկանության աշխատակցից Փաշինյանի տարբեր որոշումներով հասել է մինչև ոստիկանապետի պաշտոնին այժմ էլ ՆԳ նախարար է նշանակվել։ Փաշինյանի քավորը՝ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզպետն է, նրա եղբայրը Վահե Ղալումյանն ԱԺ պատգամնավոր է ու մշտական հանձնաժողովի նախագահ։ Այս օրինակներն այնքան շատ են, որ մեկ հրապարակմամբ հնարավոր չէ ներկայացնել։

Վիգեն Խաչատրյանը չի հստակեցնում, թե հատակապես որ ոլորտներում է կոռուպցիան համատարած, իսկ Արտակ Քյուրումյանը նշում է՝ դրանք ակնառու են և տեսանելի բոլորին։ Փորձագետն ընդգծում է՝ նախարարներին, պատգամավորներին բարձ պարգևավճարներ տալը ևս ՔՊ-ական պատգամավորի մատնանշած համատարած կոռուպցիայի դրսևորում է։

Փաշինյանի թիմակցի ահազանգից ընդամենը 1 օր անց հայտնի դարձավ, որ Գնել Սանոսյանի ղեկավարած ՏԿԵ-ն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ։ Ի դեպ, այս ընկերությունը բազմամիլիոնանոց նմանօրինակ պայմանագրեր ունի պետական գերատեսչությունների հետ։ Նշենք, որ «Եվրոասֆալտ»-ը միակը չէ, որ փոխկապակցված լինելով իշխանությունների հետ հարյուրավոր միլիոն դրամների պայմանագրեր է կնքում։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ընկերոջը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկլյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն ևս հարյուրավոր միլիոնների եկամուտներ են ստանում պետբյուջեին ծառայություններ մատուցելով։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է Հայաստանում առկա համատարած կոռուպցիայի մասին, Արտակ Քյուրումյանը դրական է համարում։ Փորձագետը, սակայն, առավել կարևոր է համարում հստակ գործընթացների իրականացումը։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետը համատարած կոռուպցիայի օրինակ է համարում նաև պետական բյուջեի վերաբաշխումները, որոնք, ըստ փորձագետի իրականացվում են առանց հանրային քննարկումների։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան