Սերժ Սարգսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է մի շարք հարցրերի, նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ինքը գաղտնի փաստաթուղթ է ստորագրել, հայտնում է 3-րդ նախագահի գրասենյակը։   Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է «գաղտնի»գրիֆ ունեցող նամակին՝ Սարգսյանն ասել է։

«Դժվար է մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված  «գաղտնի» գրիֆով նամակի մասին, դե էլ ի՞նչ ասեմ։ Ես միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ, լինի նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինի «գաղտնի» գրիֆով, թե սովորական՝ երբեք որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ եթե հրապարակեն բոլոր փաստաթղթերը՝ մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։ Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքը իրավունք ունի, եթե չունենա էլ, ապա ինքը իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ սա էլ կարող է վերագրել, բայց ունի, վստահաբար ունի, կարող է գաղտնազերծել և հրապարակել։ Այնպես որ, այստեղ որևէ խնդիր չկա, ես պնդում եմ՝ թող հրապարակի, իսկ եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է: Թեև այնքան մեղմ բառ ասացի, որ ձեզ չվիրավորեմ, ոչ թե ուրիշներին»,- ասել է Սերժ Սարգսյանը։