Պաշտոնանկություն՝ առանց պարզաբանման. Նիկոլ Փաշինյանի ձախողված հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունից մեկ օր անց իշխանությունը որևէ պարզաբանում չի ներկայացնում, թե ինչով է պայմանավորված բարձրաստիճան զինվորականին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու որոշումը:

2020 թվականի հոկտեմբերից սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Արման Մարալչյանի պաշտոնանկությանը նախորդրել էր Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական զորքերի միջև բախումները, որոնց հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ , 6 վիրավոր:
Կապ ունի՞ արդյոք սահմանապահ զորքերի հրամանատարի ազատումը այս միջադեպի հետ, իշխանական պատգամավորներից որոշները առհասարակ տեղյակ չէին գնդապետի պաշտոնանկությունից:

Տեղեկացվածներից որոշները, սակայն, չհերքեցին՝ Մարալչյանի ազատման պատճառը Տեղ գյուղի դեպքերն են: Առանց անուններ նշելու երեկ կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Տեղ գյուղի դեպքերին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: խոստովանեց՝ իրադարձությունների այդպիսի ընթացքը կանխատեսել էր և դրանից ելնելով ինքը հանձնարարականներ էր տվել, որոնք չեն կատարվել:

Թե ում և ինչ հանձնարարություններ են տրվել, որոնք ձախողվել են, Փաշինյանը այդպես էլ չպարզաբանեց: Երկու շաբաթ առաջ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ադրբեջանական կողմը 100-ից 300 մետր սահմանից առաջ է տեղակայված: Այս ամենից հետո, սակայն, ուժային կառույցներում պաշտոնանկություն չեղավ: Ավելին՝ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիոեն բարելավվել է: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ եթե գնդապետ Արման Մարալչյանը իսկապես սխալներ է թույլ տվել, ապա իշխանությունը բացի պաշտոնանկությսունից պետք է նաև մանրամասներ ներկայացնի Տեղ գյուղում զարգացումներից:

Տեղ գյուղում ովքեր ր ինչ հարցերում են թեարցել: Այց հարցին այսօր հստակ պատասխան չտվեց նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը Ազգային ժողովում էր Տեղ գյուղում իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների հետ փակ քննարկման:
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ եթե անվտանգային համակարգում պարբեաբար խնդիրներ են ի հայտ գալիս , ապա այստեղ հարցը ոչ թե ներքին օղակներում թերացումների մասին է, այլ ամենաբարձր մակարդակում:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ քաղաքապան պատասխանատվությունից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը մշտապես թիրախներ է փնտրելու:

Մասնրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան