Կորոնավիրուսի նոր շտամը Հնդկաստանից հասել է Եվրոպա

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի վերջին տարբերակը՝ Arcturus անունով, որը վարակի նոր ալիք է առաջացրել Հնդկաստանում, հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում։ Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել է մոտ 50 դեպք։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Վիրուսի այս տարբերակն առաջացել է Omicron-ի մուտացիայից: Մասնագետները այն համարում են առնվազն նույնքան վարակիչ։ Հնդկաստանի հիվանդանոցներում վիրուսի պատճառով   հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակը։ Որոշ նահանգներում վերականգնել են հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը` փորձելով զսպել վարակակիրների թվի արագ աճը:

Բժիշկներ, այդուհանդերձ, չեն կարծում, որ այս շտամը, որը կոչվում է XBB.1.16, ավելի մահացու կլինի, քան հիմնական շտամները, որոնք այժմ տարածված են: Այնուամենայնիվ, նրանք նշում են, որ այն դեռ պետք է ուսումնասիրվի: Ըստ մասնագետների՝ վիրուսի այս տարբերակն ունի անհանգստացնող մուտացիաներ։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության և Անվտանգության հարցերով գործադիր մարմինը հաստատել է, որ նոր շտամն արդեն 50 մարդու վարակի պատճառ է դարձել երկրում։ Հնդկաստանում ապրիլի 12-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակի 40 215 դեպք, ինչը 3122-ով ավելի է միջին օրական ցուցանիշից։

Տաթև Ֆռանգյան