Ընտրություններում մեծ ուղերձ կտանք Արևմուտքին․Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը դեմ է իրեն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Kanal D-ի և CNN Türk-ի ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային տարբեր հարցերի, բնականաբար, խոսելով նաև մայիսի 14-ին սպասվելիք ընտրություններից։

Էրդողանն իրեն բնորոշ կերպով գործընթացին խառնել է Արևմուտքին՝ նշելով, թե «Արևմուտքը Թուրքիայի հետ կապված ծրագրեր ունի»։

«Ընտրություններով Թուրքիան մեծ ուղերձ կտա Արևմուտքին։ Մենք խնդիր չունենք, թե ինչ է ասում Արևմուտքը։ Մենք մտածում ենք մեր մասին։ Եթե ​​պաշտպանական արդյունաբերության ոլորտում 20 տոկոսից հասել ենք 70 տոկոսի, սա հաջողության նշան է։ Արևմուտքը ճակատ է տանում Էրդողանի դեմ։ Բայց Էրդողանի դեմ պայքարը նշանակում է պայքար իմ ազգի դեմ։ Մայիսի 14-ին մենք շատ մեծ ուղերձ ենք տալու Արևմուտքին»,-ասել է Էրդողանը։

Խոսելով ընտրություններում երկրորդ փուլի հավանակության մասին՝ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «ազգն այն չի բարդացնի»։

«Ես հավատում եմ, որ իմ ազգն առանց դժվարության կավարտի գործը։ Այդ վճռականությունը ես տեսա երկրաշարժի գոտու Բաղջըլար ու Փենդիքե քաղաքներում»,-հայտարարել է Էրդողանը։

Հավելենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։

Էմմա Չոբանյան