Կանանց շրջանում ավելացել է թմրանյութերի օգտագործումը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Վերջին շրջանում ավելացել է թմրամիջոց օգտագործողների թիվը, ավելին` երիտասարդացել է դրանց օգտագործողների տարիքային շեմը։ Այս տեղեկությունն ԱԺ–ում հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ ԱԺ-ում  «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ։

«Վերջին տարիներին նաև կանանց շրջանում է ավելացել թմրամիջոց օգտագործողների թիվը։ Հիմնականում օգտագործում են սինթետիկ հոգեխթանիչներ։ Դրանց կիրառումը, ի դեպ, կարող է հանգեցնել հոգեկան առողջության խնդիրների։ Այժմ թմրամիջոցների ձեռքբերման համար նոր եղանակներից են օգտվում` տելեգրամյան ալիքների միջոցով են դրանք գնում»,- նշեց փոխնախարարը։

Նանուշյանը հավելեց, որ երբեմն, ցավոք, հնարավոր չի լինում կանխարգելման աշխատանքներն ամբողջովին կատարել, սակայն իրավապահները զբաղվում են այդ հարցերով։ Բացի դրանից՝ թմրամիջոցների կիրառման դեմ առողջապահության նախարարությունը իրազեկման աշխատանքներ է իրականացնում, ինչպես նաև վերապատրաստումներ են արվում բուժաշխատողների շրջանում։

Փոխնախարարի խոսքով` վերջին 2 տարիների ընթացքում ավագ դպրոցների աշակերտների հետ հանդիպումներ են անցկացրել թմրամիջոցների վնասակարության թեմայով և կշարունակեն այդ հանդիպումները։

Մանրամասները՝ տեսանյութում։