Ծեծկռտուք եղավ, թքեցին․ ո՞նց եղավ՝ դատախազը ՔՊ-ականի մեղադրյալ չներգրավեց, դաշնակցականի դեմ քրեական վարույթ եղավ․ Արա Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Խորհրդարանում այսօր քննարկվել է Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցը։ ՔՊ-ի թեկնածուն Անահիտ Մանասյանն է՝ Գլխավոր դատախազի նախկին տեղակալը․ Ահա թե ինչ որակներով է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել իրենց թեկնածուին․ «Մարդասիրություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի հանդեպ, ազնվություն, արդարություն և գիտելիքի հանդեպ անսահման հավատ։ Մանասյանը այս սկզբունքները չի դավաճանել ու չի դավաճանելու։ Նա իր հարուստ աշխատանքային փորձն ու բարձր որակավորումը կծառայեցնի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը»։

Factor TV-ի հարցազրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը ասում է, որ թեև Անահիտ Մանասյանին առաջադրել և ընտրում է ՀՀ կառավարող ուժը, այնուամենայնիվ, ինքը հույս ունի, որ օմբուդսմենի պաշտոնում տիկին Մանասյանը անկախ կդրսևորվի․ «Պիտի ստիպենք Անահիտ Մանասյանին՝ խնդիրները բարձրաձայնի։ Մինչև այս պահը ես չեմ հիշում մի դեպք, երբ նա պաշտպանած լինի որևէ մեկի իրավունքը։ Անահիտ Մանասյանը Գլխավոր դատախազի ընկերուհին է, և հարց է առաջանում՝ Դատախազության խնդիրները կբարձրաձայնի՞, ո՞նց է, շահերի բախում չի՞ լինի»։

ԱԺ-ի օրակարգում է նաև ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդագրի քննությունը՝ Վլադիմիր Վարդանյանին հարվածած դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով։ «Հայաստան» խմբակցության պատգամավորը, ըստ Դատախազության, խուլիգանական, ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել ՔՊ-ական պատգամավորին։ Արա Ղարագյոզյանը կարծում է, որ դաշնակցականից բացի՝ նաև ՔՊ-ական պատգմավորների ներգրավմամբ քրեական գործեր պիտի հարուցվեին՝ ծեծկռտուքների, թքելու դեպքերով։ Հակառակ պարագայում, ըստ իրավապաշտպանի, այս հայեցողական մոտեցումը՝ քրեական հետապնդման ենթարկել ընդդիմադիրին, սակայն նույնը չանել իշխանականի նկատմամբ, երբ կան բավարար հիմքեր, ավելի շուտ ընտրովի արդարադատություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան