Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներին ու ակտիվիստներին շանտաժի են ենթարկում ինտիմ բնույթի նյութերով

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցցանցերում գնալով ավելանում է ադրբեջանցի լրագրողների և ակտիվիստների անկեղծ լուսանկարների թիվը։ Ե՛վ նրանք, և՛ բազմաթիվ այլ ադրբեջանցիներ կասկածում են, որ այս արշավը համակարգվում է երկրի ավտորիտար իշխանությունների կողմից՝ ի պատասխան քննադատության և բողոքի ցույցերի: Կառավարությունը հերքում է այս մեղադրանքները, ասվում է OCCRP-ի անդրադարձում։

Մասնավորապես, ներկայացվում է ադրբեջանցի ակտիվիստ Բահթիյար Հաջիևի պատմությունը, որը ձերբակալվել է 2022 թ․ դեկտեմբերին։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «խուլիգանության» և «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» համար։ Սակայն Հաջիևն ու նրա կողմնակիցները վստահ են, որ նա հետապնդվում է իր քաղաքական գործունեության համար՝ իշխանություններին քննադատելու համար։ Փետրվարի կեսերին Հաջիևը, որը մեկ ամիս հացադուլ էր անում՝ ի նշան իր կալանքի դեմ բողոքի, հրաժարվել էր անգամ ջուր խմելուց։ Հաջորդ շաբաթների ընթացքում Տելեգրամում սկսեցին ալիքներ հայտնվել, որոնք խոստանում էին «բացահայտել Հաջիևին»։ Դրանք ստեղծվել էին Հաջիևին շանտաժի ենթարկելու համար․ հրապարակվեցին նյութեր, նրա հեռախոսից գողացված, լուսանկարներ ու սեքսուալ շփումների ձայնագրություններ։ Գրառումներում, որոնք տեսել են հազարավոր մարդիկ, խոսում են կանանց մասին, որոնց հետ նա շփվել է վերջին յոթ տարիների ընթացքում, նրանցից  շատերը նաև ակտիվիստներ կամ լրագրողներ են:

Նշվում է, որ որոշ կանանց ցուցադրել են ոչ միանշանակ դիրքերում ու մերկ։ Տելեգրամյան որոշ ալիքներ հրապարակել էին կանանց գողացված հին լուսանկարները, որոնք պարզապես իրենց անհամաձայնությունն էին հայտնել իշխանություններին կամ աջակցել ակտիվիստին։ Գրառումներից շատերը ներառում էին կանանց տան հասցեներ կամ կոնտակտային տվյալներ, ինտիմ զրույցներ։

Ամուսնացած կամ նշանված կանայք մեղադրվում էին Հաջիևի  հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ։ Այս արշավում նշված կանանցից մեկը  ստիպված է թաքնվել։ Ակտիվիստուհի Գուլնարա Մեհտիևան, ով փորձում է համակարգել օգնությունը կանանց համար, ասում է, որ մեկ այլ տուժած ինքնասպանության մտքեր է ունեցել, իսկ հետո փախել է տնից:

«Նյութերի հրապարակումից հետո նա ցանկացել է ինքնասպան լինել»,- ասել է Մեհտիևան։

Հաջիևին բացահայտորեն աջակցում էր 24-ամյա ակտիվիստ Նարմին Շահմարզադեն, որը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Telegram-ի ալիքներից մեկում հայտնաբերվել են նրա կիսամերկ լուսանկարները՝«Ահա Նարմին Շահմարզադեն» գրությամբ։ Շահմարզադեն OCCRP-ին պատմել է, որ լուսանկարները գողացվել են 2021 թվականին, երբ հաքերները կոտրել են նրա սոցիալական ցանցի էջերը Կանանց միջազգային օրվա միջոցառման նախօրեին, որը նա օգնել է կազմակերպել:

Դժվար է հստակ ասել, թե ովքեր են կանգնած «բացահայտող» ալիքների հետևում, սակայն Ադրբեջանում վերջին տարիներին անձնական բովանդակություն է հրապարակվում։ Շատերը կասկածում են Ադրբեջանի կառավարությանը, քանի որ ակտիվիստներն ու լրագրողները, ովքեր ընդդիմանում են իշխանություններին, դառնում են հենց դրա թիրախը։

Այս արշավի զոհերը OCCRP-ին ասել են, որ Telegram-ում արտահոսած բովանդակության մի մասը պահվել է միայն իրենց հեռախոսներում և երբեք չի վերբեռնվել սոցիալական ցանցերում:

Ադրբեջանի կառավարությունն ասում է, որ կապ չունի Հաջիևի դեմ արշավի հետ։ Սակայն միջազգային իրավապաշտպան խմբերի և տեխնոլոգիական փորձագետների զեկույցները համոզիչ ապացույցներ են տալիս, որ կառավարությունը, և հատկապես Ներքին գործերի նախարարությունը, համակարգել են հաքերային հարձակումները քաղաքացիների դեմ:

Համատեղ լրագրողական «Project Pegasus» նախագծում, որը հրապարակվել էր 2021 թվականին՝ Forbidden Stories-ի աջակցությամբ, Ադրբեջանը անվանվում  է Pegasus լրտեսող ծրագրերի հիմնական օգտվող։

OCCRP-ի աշխատակիցները պարզել են, որ Ադրբեջանի իշխանությունները լրտեսող ծրագրեր են կիրառել ավելի քան 40 ակտիվիստների, լրագրողների և նրանց ընտանիքների դեմ. թիրախների թվում է եղել Հաջիևը: Pegasus-ը լիարժեք հասանելիություն է ստանում տուժողի հեռախոսին՝ ներառյալ նամակագրությունը, լուսանկարներն ու գաղտնաբառերը, և նույնիսկ կարող է գաղտնի ձայնագրել:

Ակտիվիստուհի Արզու Գեյբուլլաևան պատմել է, որ վերջին շրջանում օնլայն հարձակումներն ավելացել են։ Նրա խոսքով՝ Telegram-ը չի պատասխանել պոռնոգրաֆիկ բովանդակություն տարածող ալիքների մասին իրենց հաղորդագրություններին։

Ադրբեջանի իրավապահ մարմինները նույնպես չեն պաշտպանում ադրբեջանցի կանանց։ Ըստ ադրբեջանական Internet Watch-ի վերջին տարեկան զեկույցի՝ Ադրբեջանի քաղաքացիներին չեն տրամադրվում արդյունավետ միջոցներ պետական ​​հովանավորությամբ թվային հարձակումների և հսկողության դեմ:

Ակտիվիստներ Մեհտիևան և Շահմարզադեն ասում են, որ իրենք ոչ մի պատասխան չեն ստացել օգտահաշիվները կոտրելու մեղադրանքներին: Արդյունքում նրանք հայցեր են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն միջամտել, այլև կարող են ներգրավված լինել հարձակումներում։

Հաջիևը ևս հայց է ներկայացրել դատարան։ Թեև լուսանկարների հրապարակումից հետո նա դադարեցրել է հացադուլը։

Էմմա Չոբանյան