Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Factor.TV-ում փորձաշրջան անցնող ուսանողներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ում փորձաշրջան անցնող ուսանողներին և նախկին շրջանավարտներին ապրիլի 6-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը իրականացվում է Եվրամիության աջակցությամբ՝ BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում որակյալ լրագրության ամրապնդմանն ու նպաստել մեդիամիջավայրի բարելավմանը։

Հանդիպման ընթացքում նախագահը խոսել է խորհրդային շրջանում խոսքի ազատության սահմանափակումների, գրաքննության ենթարկվող մամուլի և տեղեկատվության վերաբերյալ: Անմիջական մթնոլորտում Վահագն Խաչատուրյանը զրուցել է ծրագրի մասնակիցների հետ, անդրադարձել պատասխանատու լրատվության կարևորության տարբեր ասպեկտներին: Զրույցի ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել նախագահին 90-ական թվականների տարբեր իրողությունների, անձնական փորձառության և ներկայումս լրատվության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը դրվագներ է ներկայացրել որպես Երևանի քաղաքապետ իր փորձառությունից, պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի պայմաններում քաղաքային կառավարման դժվարություններից:


Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ որպես չորրորդ իշխանություն՝ լրագրողները յուրովի պատասխանատվություն ունեն երկրի կյանքում կատարվող իրադարձություններն առանց կեղծիքի և իրականությանը համահունչ լուսաբանելու և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից:


Ծրագրի շրջանակում Factor TV-ում փորձաշրջան անցնող ուսանողները եռամսյա դասընթացների ընթացքում հանդիպումներ են ունենում հասարակական-քաղաքական տարբեր գործիչների հետ: Իսկ Հանրապետության նախագահի հետ ուսանողների հանդիպումներն ավանդական բնույթ են կրում․ նախորդ խմբի ուսանողներին էլ հյուրընկալել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը: