«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործունեությունը Կառավարության ուշադրության կենտրոնում է

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանը կառավարության կողմից օժանդակություն ցուցաբերելուն ուղղված հարցեր:

 

«Կառավարության ձևավորման առաջին օրից հայտարարում ենք, որ Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա, մեզ համար ունեն կարևոր նշանակություն: Այս ընթացքում ներդրողների հետ եղել են բազմաթիվ շփումներ և նրանք արել են մի շարք դիտարկումներ, բարձրացրել հարցեր:

Ներդրողների հետ քննարկումների արդյունքում գեներացվել է մի այսպիսի գաղափար՝ դիտարկել «ներդրումային մեկ պատուհանի» սկզբունք կիրառելու հնարավորությունը: Ի՞նչի մեջ է գաղափարը, որ ներդրողն ունենա կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնա աջակցություն ստանալու և արդյունքում հաջող ներդրում իրականացնելու համար:

Գաղափարը նաև հետևյալն է, որ այդ պոտենցիալ գրասենյակն ունենա հնարավորություն և լիազորություն՝ ներդրողների անունից և փոխարեն իրականացնել մի շարք գործառույթներ, այդ թվում՝ պետական մարմինների հետ հարաբերություններում, որոնք անհրաժեշտ են ի վերջո գործունեության մեկնարկը տալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործունեությանը, վերջինիս կողմից ներդրողներին ցուցաբերվող օժանդակությանը, մատուցվող ծառայություններին:

Խորհրդակցության մասնակիցները, հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, ներկայացրել են տարբեր դիտարկումներ, այդ թվում՝ վերը նշված հիմնադրամի գործունեության հետ կապված, և կարևորել պոտենցիալ ներդրողների հետ ակտիվ, անմիջական ու բաց աշխատանքը, ներդրումային միջավայրի բարելավման և հնարավոր օժանդակության վերաբերյալ տեղեկատվության լայն տարածումը:

Այդ առումով կարևորվել է նաև հարկային վարչարարության պարզեցումն ու բարեփոխումների իրականացումը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պոտենցիալ ներդրողներին պատրաստի ներդրումային ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտությունը և հետներդրումային օժանդակության իրականացումը, ինչը կնպաստի կոնկրետ արդյունքների արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է նշված հարցերի շուրջ քննարկումները շարունակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ և առաջիկայում ներկայացնել հստակ առաջարկություններ: