Աբսուրդ է, որ Երևանը չունի գխավոր ճարտարապետ կամ ճարտարապետական խումբ, քաղաքն այսօր անտեր է. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

««Հին Երևանի» երկար ձգձվելը պայմանավորված է տվյալ տարածքի իրացման աշխատանքներով: Բոլորս էլ պատկերացնում ենք` ինչ է նշանակում բնակիչներին հանել այդ տարածքներից. դա գերակա հանրային շահ ճանաչված տարածք է: Ստիպված պետք է բնակիչներին տեղահանել հասարակական նշանակության թաղամաս ստեղծելու համար: Այնպես որ ծրագիրը ձգձգվում է օբյեկտիվ պատճառներով, խնդիրները բյուրոկրատական բնույթի են»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը:

Անդրադառնալով որոշ ճարտարապետների այն որակմանը, որ «Հին Երևանն» ինքնին հակաթամանյանական նախագիծ է, Լևոն Վարդանյանը հակադարձում է` 1924-ին Թամանյանը կազմել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, սակայն քաղաքն ապրող օրգանիզմ է, իսկ գլխավոր հատակագիծն էլ ժամանակի ընթացքում փոխվում է. «Ես յուրովի եմ մոտեցել Գլխավոր պողոտայի ֆունկցիային` պահպանելով հուշարձան շենքերը: Ես հարստացրել եմ Գլխավոր պողոտան, չեմ վերածել այն Վերնիսաժի: Ժամանակը կգա, կտեսնենք` երևանցիներն ընդունեցին համալիրը, թե ոչ»:

Ճարտարապետը խոսում է նաև Երևանի բուհերը Ակադեմիական քաղաք տեղափոխելու` Կառավարության նախագծի մասին. «Դա անհասկանալիև անթույլատրելի նախագիծ է: Թամանյանի պաշտպաններից ծպտուն չլսեցի այն մասին, որ արդեն ձևավորված ուսանողական քաղաքը փորձում են խեղել, երիտասարդությանը կտրել քաղաքի օրգանիզմից: Ո՞վ չի հասկանում, որ, օրինակ, Ֆիզկուլտինստիտուտը շշմելու տարածք է հյուրանոց կառուցելու համար. աբսուրդ է այդպես ընդառաջ գնալը բիզնեսին»:

Ճարտարապետի գնահատմամբ` աբսուրդ է նաև այն, որ Երևանը չունի գլխավոր ճարտարապետ: Լևոն Վարդանյանը կողմնակից է, որ մայրաքաղաքը ղեկավարվի ճարտարապետների` 5-7 հոգուց բաղկացած խմբի կողմից. «Ինձ համար անթույլատրելի է նաև այն, որ մեկ անհատը` գլխավոր ճարտարապետն է որոշումներ կայացնում: Իսկ այսօր Երևանն անտեր վիճակում է»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան