ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թքեցին, հարվածեցին, վիրավորեցին պաշտոնյաները․ ինչո՞ւ չեն պատժվում բռնարարները

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Այն պահին, երբ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, մխրճվում էին առաջնագծի 12 կիլոմետրի տարբեր ուղղություններով, ըստ ԱԱԾ-ի՝ 5 ուղղությամբ՝ 100-ից 300 մետրով ավելի, ՀՀ Ազգային ժողովում սուր և տաքարյուն վեճեր էին։

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները, սակայն, ոչ թե համատեղ քննարկում էին, թե ինչպես Ադրբեջանի ռազմական մխրճմանը դիմագրավել, այլ դիմում էին բռունցքների և անձնական հարցեր էին լուծում։ Դաշնակցական Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին։ Ազգային ժողովի շենքում փնտրում էին ընդդիմադիր պատգամավորին, թեժ քննարկում միջադեպի մանրամասները։

Իսկ այդ պահին Տեղի գյուղացիներն ահազանգում էին, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց հողամասերում դիրքեր ամրացնում։ Մինչ օրս Ադրբեջանն ամբողջովին հետ չի քաշվել զբաղեցրած դիրքերից։ Եվ մինչ ընթանում էին բանակցություններ և հանրությունը սպասում ու մինչ այս պահն էլ սպասում է արդյունքների, միջադեպի կենտրոնում հայտնվեց ԱԺ նախագահը։

Լսելով «դավաճան» բառը՝ Ալեն Սիմոնյանն իր թիկնապահների օգնությամբ փորձել է խոցված ինքնասիրությունը պաշտպանել՝ թքելով Կանադայի քաղաքացի, դաշնակցական Կարեն Մկրտչյանի վրա։ Շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին՝ օրեր անց Ալեն Սիմոնյանը որոշեց ներողություն հայցել ՀՀ բոլոր քաղաքացիներից։ ՔՊ-ում նույնիսկ չեն մտածում նրա նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու մասին։

Իսկ դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք կառաջադրվի, թե՞ ոչ, իրավապահները, կարծես, դեռ չեն որոշել։

Իսկ մինչ հանրությունը քննարկում էր Ալեն Սիմոնյանի արարքը, Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում՝ ՄԻՊ-ի թեկնածությունների քննարկման ընթացքում, ականատես եղանք հերթական խայտառակ պատկերին, որի ընթացքում հնչեցված բառերը պարզապես հնարավոր չէ կրկել։

Ինչպե՞ս հասանք այսպիսի վիճակի, մեզ համար կենսական կարևորության քաղաքական խնդիրներին որքանո՞վ է հաղորդ մեր քաղաքական դաշտը, մեկը մյուսին հաջորդող ձախողումների և, մեղմ ասած, ոչ ադեկվատ վարքագծի դրսևորման համար ո՞վ պետք է պատասխան տա ՀՀ քաղաքացիների առաջ։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, հետազոտող, հոգեբան Սոնա Մանուսյանը, իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը և Զարուհի Հովհաննիսյանը։