Հայ մշակույթի պատմություն դասավանդող սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հրատարակչության կողմից՝ տնօրեն Արթուր Գալստյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել. «Տարեցտարի փորձում ենք ընդլայնել սփյուռքահայ ուսուցիչների կարողությունների զարգացման հնարավորությունները: Անցյալ տարվանից վերապատրաստման 2 նոր ծրագիր է ավելացվել՝ ըստ ներկայացված պահանջարկի, ինչին մշտապես փորձում ենք արձագանքել»:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել «Էդիտ Պրինտ» հրատարակչությանը՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելով սփյուռքում հայ կրթությունն ու մշակույթը պահպանելու նախաձեռնության համար:

«Պետության դերն է նաև գործընկերների ներգրավմամբ համադրել ռեսուրսները և դրանք ծառայեցնել ի շահ հայ հանրության: Ողջունելի է, որ այս ծրագիրը համընկնում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին և միջոցառումների պլանին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և ծրագրի համատեքստում ընդգծել հեռավար ուսուցման բաղադրիչն ուժեղացնելու անհրաժեշտությունն ու հեռանկարները:
Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ ծրագիրը հետագայում կընդլայնվի:

Հուշագիրը 2021 թ. մարտի 21-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի և հրատարակչության միջև ստորագրված համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է: Այն նախատեսում է սփյուռքահայ ուսուցիչների «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացումը:

Վերապատրաստումն ընթանալու է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով, մասնակից ուսուցիչներին կտրամադրվեն վկայականներ:

Վերապատրաստումն անցկացվելու է հեռավար ձևաչափով՝ https://krtahartak.am/ կայքի միջոցով:

2021 թ. նախարարության հետ համատեղ «Էդիտ Պրինտ»-ը վերապատրաստման ծրագիր է իրականացրել հայրենագիտական առարկաներ դասավանդող շուրջ 30 սփյուռքահայ ուսուցչի համար: