Դանակով սպառնացել է, հատակի փայտը կոտրել կնոջ ծնկին․ հղի կնոջ նկատմամբ բռնության գործով առաջին դատական նիստն է կայացել

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայացավ հղի կնոջ նկատմամբ բռնության գործով առաջին դատական նիստը։ Factor.am-ը մեկ տարի առաջ գրել էր Ա․Բ․-ի ցնցող պատմությունը․ Մ․Գ․-ն բռունցքով հղի կնոջ դեմքին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո՝ ընկած վիճակում ոտքով հարվածել էր նրան, ապա հարկադրաբար կտրել էր կնոջ մազերն այնպես, որ գլխամաշկը տեսանելի լինի։

Մ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել ակնհայտ հղի կնոջը՝ Ա․Բ․-ին:

Ամեն ինչ սկսվել է հոգեբանական բռնությունից և վերահսկողական վարքագծից․ ամուսինը նախ մեկուսացրել է կնոջը բոլորից, թույլ չի տվել, որ նա առանց թույլտվության տնից դուրս գա, տանը ձայնագրիչ է տեղադրել, ստուգել է կնոջ հեռախոսազանգերը, նամակագրությունը։ Ապա սկսվել է ֆիզիկական բռնության փուլը, որի ժամանակ կինը պարբերաբար հեռացել է տնից, սակայն ամուսնու ներողություններից և խոստումներից հետո վերադարձել է։ Բռնությունները պարբերաբար կրկնվել են․ մի անգամ հատակը մաքրող փայտն է կոտրել կնոջ ծնկին, մեկ այլ անգամ տաք սուրճն է ցողել վրան, երրորդ անգամ՝ դանակով սպառնացել։

Ա․Բ․-ն Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախկին ամուսինը ներկայում կալանքի տակ է, սակայն ոչ թե իր նկատմամբ բռնության գործի, այլ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում։

Իսկ հղի կնոջ նկատմամբ բռնության գործը դեռ անցած տարի էր մտել դատարան, սակայն միայն այսօր կայացավ առաջին նիստը, որի ընթացքում դատավորը կողմերին պարզաբանեց իրենց իրավունքները։

Գործով ներգրավված պաշտպանը հայտարարեց, որ ինքը դեռևս չի հասցրել ծանոթանալ  նյութերին, քանի որ վերջերս է ներգրավվել, և դատարանից խնդրեց առնվազն երկու շաբաթ ժամանակ տալ՝ հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությունը։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 4-ին՝ ժամը 16։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի