Թիկնապահաթափ անել հարկատուներիս հաշվին «անվտանգ» շրջողներին. Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ վարչապետին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին՝ առաջարկելով վերանայել պետական պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյբուքյան գրառումից:

«Թիկնապահաթափ անել հարկատուներիս հաշվին «անվտանգ» շրջողներին…

Պաշտոնապես դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով վերանայել պետական պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը։

Մասնավորապես, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) նույն օրենքով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։ (…)

Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Նույն օրենքի կարգավորմամբ՝ վարչապետի նշված որոշումը ենթակա չէ հրապարակման:

Ըստ այդմ, առաջարկել եմ առանց հրապարակելու խնդրո առարկա որոշում(ներ)ը՝ վերանայել և նեղացնել պետական պահպանությունից օգտվող պաշտոնատար անձանց շրջանակը՝ կրճատելով այն անձանց, ովքեր առանց իրական անհրաժեշտության երթևեկում են պետական մեքենաներով, փարոսիկներով, ուղեկցող մեքենաներով, թիկնապահներով, օգտվում այլ առավելություններից, ինչը հնարավորություն կտա զգալիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները»,- գրել է նա: