Սպահանի փոխնահանգապետը հերքել է Իրանի ՊՆ օբյեկտի վրա հարձակման փորձի մասին լուրերը

Լուրեր

06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
Բոլորը

Իրանի Սպահան նահանգի քաղաքականության, անվտանգության և հասարակության գծով փոխնահանգապետ Մոհամմադ Ռեզա Ջանեսարին հերքել է Սպահանում Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման մասին տեղեկությունը, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

«Մի շարք սոցցանցերի հրապարակած հաղորդագրությունները [անցած գիշեր Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին] հավաստի չեն»,- Ջանեսարիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ չորեքշաբթի գիշերը Սպահանում Իրանի Պաշտպանության նախարարության օբյեկտը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, որը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։ Աղբյուրի տվյալներով՝ համալիրին մոտենալիս անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, հարձակման հետևանքով որևէ վնաս չի եղել։

Տաթև Ֆռանգյան