Ադրբեջանում աուտիզմով անձանց զորակոչում են բանակ

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ապրիլի 2-ին Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն էր։ Այս առիթով Սպուտնիկի ադրբեջանական ծառայությունը  հրապարակում է արել՝ ներկայացնելով, թե ինչ խնդիրների են բախվում Ադրբեջանում աուտիզմ ունեցող մարդիկ։ Թեմայի վերաբերյալ մանրամասներ է պատմել  Birgə və Sağlam հասարակական կազմակերպության հիմնադիր և ղեկավար Այթեն Էյնալովան, որի որդին ևս աուտիզմ ունի։

Էյնալովան հարցազույցում ներկայացրել է, թե հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ինչ խնդիրների են առնչվում աուտիզմ ունեցող անձինք։ Նա, մասնավորապես, խոսել է նաև զինված ուժերում խնդիրների մասին։

Էյնալովայի խոսքով՝ մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ Ադրբեջանում աուտիզմով անձինք զորակոչվում են զինվորական ծառայության։

«Մեր որդին պաշտոնապես գրանցված է որպես աուտիզմ ունեցող։ Մենք բազմիցս դիմել ենք համապատասխան մարմիններին, տարբեր կառույցների դուռը թակել, որպեսզի կարողանանք ապացուցել, որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար։ Ցավոք, նման տղաներին մեր երկրում զորակոչում են բանակ։ Այստեղ անհրաժեշտ է օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնել»,- նշել է հասարակական կազմակերպության ղելավարը։

Հավելենք, որ ադրբեջանական զինված ուժերում տեղի ունեցած տարբեր միջադեպերը ցույց են տալիս, որ բանակ են զորակոչվում տարբեր այլ հիվանդություններ ու խնդիրներ ունեցող անձինք։

Մասնավորապես, վերջերս Աղդամի զորամասերից մեկում շարքային զինծառայողը ծառայողական զենքից արձակված կրակոցով սպանել էր իր հրամանատարին։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ զինծառայողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։

Էմմա Չոբանյան