ՌԴ-ն Ղրիմում խրամատների և պատնեշների ցանց է կառուցել․ The Washington Post

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

The Washington Post պարբերականը հետաքննություն է հրապարակել բռնակցված Ղրիմում ՌԴ-ի կողմից պաշտպանական կառույցների ակտիվ ստեղծման վերաբերյալ։ Արբանյակային լուսանկարների հիման վրա, որոնք ներկայացվել են Maxar ընկերության կողմից, պարբերականը ցույց է տալիս, որ ընդամենը մի քանի շաբաթում ռուսական ուժերը կարողացել են Ղրիմում խրամատների ու պատնեշների մի ամբողջական ցանց կառուցել։

Հրապարակման մեջ Ղրիմն անվանվում է պատերազմի գոտում «ամենից շատ ամրացված գոտի»։

Թերթը հրապարակել է նաև Ղրիմի Մեդվեդևկա գյուղի լուսանկարները, որը տեղակայված է ցամաքի անցման մոտ: Փետրվարի 11-ին արված նկարում Սիվաշ լճի կողմից երևում է խրամատների մի ամբողջ ցանց, որոնց երկարությունը որոշ դեպքերում գերազանցում է 900 մետրը։

Հրատարակության տվյալներով՝ վերջին շաբաթներին, երբ Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի կողմից գարնանային հակահարձակման, նման պաշտպանական կառույցներ սկսել են հատկապես արագ հայտնվել։ Ղրիմի Սաակի շրջանի Վիտինո գյուղում փետրվարի 27-ին արված նկարում պատկերված է դատարկ ափ, սակայն արդեն մարտի 12-ին ծովի մոտ խրամատների շարան է հայտնվել, գրում են լրագրողները։

Վիտինոյի մոտ արված նկարներից մեկում երևում է նաև խրամատներում տեղադրված մի քանի հրետանի։

«Որոշ վերլուծաբաններ ասում են, որ նման զինատեսակների առկայությունն ակտիվ ռազմական գործողություններից հեռու գոտում դժվար է բացատրել»,- նշում են հրապարակման  հեղինակները։

Միաժամանակ, նրանք հիշեցնում են, որ ռուս զինվորականները խրամատներ փորելու համար օգտագործում են և՛ կենդանի ուժ, և՛ տեխնիկա (այս կապակցությամբ լրագրողները խոսում են խորհրդային տարիներին ստեղծված ԲՏՄ-3-ի մասին, որն ի վիճակի է խրամատներ փորել մինչև ժամում 800 մետր արագությամբ):

«Համացանցում գովազդներ են տեղադրվել, որոնցում ասվում է, որ աշխատողներ են փնտրվում՝ խրամատները բետոնով և փայտով ամրացնելու համար օրական ավելի քան 90 դոլարով, իսկ սա նախանձելի աշխատավարձ է»,- ասվում է հրապարակման մեջ։

Պաշտպանական կառույցներից շատերը հայտնվել են բնական ջրային պատնեշների մոտ, ինչպիսիք են ծովափը կամ ջրանցքները, որոնք լրացուցիչ արգելքներ են ստեղծում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման դեպքում։

Հրատարակությունը նաև մեջբերել է փորձագետների, ովքեր չեն հավատում Ղրիմի վրա լայնամասշտաբ գրոհի կամ ցամաքում զորքեր իջեցնելու՝ ուկրաինական օպերացիայի մեծ հավանականությանը։

Ըստ ԱՄՆ-ի ռազմածովային վերլուծության կենտրոնի ռուսական ծրագրի տնօրեն Մայքլ Քոֆմանի՝ Ուկրաինան դժվար թե որոշի Ղրիմը գրավել «դասական իմաստով», այլ ավելի շուտ կդիմի թերակղզու մշտական հյուծման և կրակային վերահսկողության տակտիկային:

Տաթև Ֆռանգյան