Մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժության արդյունքներով արծաթե մեդալին արժանացել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:

Մանուկյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 13.633 միավոր:

Հաղթանակից հետո 15-ամյա Համլետ Մանուկյանը նշել է՝ իր համար մեծ պատիվ է Թուրքիայում ՀՀ պետական օրհներգը հնչեցնելը. «Շատ լավ զգացողություններ ունեմ: Շատ հպարտ եմ ու շատ ուրախ, որ կարողացա Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը, և կարողացանք ես ու իմ ընկերը մեր դրոշը բարձրացնել: Մյուս ընկերոջս համար նույնպես շատ ուրախ եմ: Ցավոք սրտի, Էրիկին փոքր-ինչ պակասեց մեդալակիր դառնալու համար: Այս աշխարհի առաջնությունից հետո պետք է ավելի բարդ վարժություններ կատարենք գործիքների վրա»:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 4-րդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում և զուգափայտերում՝ չնչին միավորով զիջելով մեդալակիր մարզիկներին: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև բազմամարտի եզրափակչում: Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը:

Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես էր գալիս մրցավարական թիմում, նշել է՝ մեդալները սպասելի էին. «Անսպասելի էր թիմային շատ բարձր արդյունքը․ 4-րդ տեղը աշխարհում շատ բարձր արդյունք է, իսկ որ մեդալ պիտի նվաճեինք, սպասում էինք։ Ամենաշատը ուրախ եմ, որ ցույց են տալիս՝ մենք ունենք ապագա»:

Հայաստանի հավաքականի մրցելույթները մեկնաբանել է նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը. «Արդյունքները, կարծում եմ, սպասվածից լավ են։ Մարմնամարզության դեպքում միշտ մեդալների ենք սպասում, բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ աշխարհի ուժեղագույնների մեջ թիմային հաշվարկում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելն արդեն քայլ է։ Դա արդեն նշանակում է, որ մեր երիտասարդները արժանի փոխարինողներ են մեծահասակներին։ Ընդհանուր ամփոփելով՝ կարող եմ ասել, որ շնորհիվ մեր մարզիչների՝ փայլուն աշխատանք է կատարված, բայց երբեք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, պետք է շարունակենք աշխատել»:

Նշենք՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել աղջիկների մրցապայքարում: 14-ամյա Մարիետա Բուչախչյանը հանդես է եկել բոլոր չորս գործիքների վրա, վաստակել է 40,065 միավոր և գրավել 108-րդ տեղը:

Հայաստանի հավաքականները հանդես են եկել մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Նշենք՝ Անթալիայում ապրիլի 11-16-ը կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը մարտի 25-ից ապրիլի 8-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում: Նրանք Եվրոպայի առաջնությունում հանդես կգան մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված կլինեն նաև Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը: