Խիստ մտահոգիչ են խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները. ՄԻՊ-ը՝ «Հրապարակ» օրաթերթը «մերժելու» առնչությամբ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

Ժողովրդավարական երկրի զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը և լրագրողի պաշտպանված մասնագիտական աշխատանքը:  Լրագրողի աշխատանքի շնորհիվ է ձևավորվում և կայանում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Լրագրողն իր աշխատանքի ընթացքում ղեկավարվում է պատասխանատու լրագրության սկզբունքներով: Սա յուրաքանչյուրին ու առավել ևս պետության ներկայացուցչին պարտավորեցնում է ղեկավարվել լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածով:

Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության իրավասու մարմինների խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների: Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից:

Իհարկե, հասարակության յուրաքանչյուր անդամ ունի այս կամ այն լրատվամիջոցի ու լրագրողի աշխատանքին հետևելու ազատ ընտրության հնարավորություն: Դրանով հանդերձ, կոնկրետ իրավիճակում խիստ մտահոգիչ է «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ սոցիալական ցանցերում առկա՝ վիրավորանք ու ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն պարունակող վերաբերմունքը: Մասնավորապես, սոցիալական մեդիայում արագորեն տարածվում են կոչեր, որոնք ուղղված են լրատվամիջոցը «մերժելուն» ու դրանց թվում նշվող պատճառներից է լրատվամիջոցի «ոչ օբյեկտիվ քննադատությունը»: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքի հրապարակումների ներքո առկա են այդ լրատվամիջոցի ու լրագրողների նկատմամբ վիրավորանք և սպառնալիք պարունակող մեկնաբանություններ: Հունիսի 22-ից սկսած այս երևույթը հատկապես է սրվել և ուղեկցվում է լրատվամիջոցի լրագրողներին ուղղված անձնական բնույթի սպառնալիքներով:

Խիստ մտահոգիչ է այն, որ մինչ այժմ պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին: Այսպիսի մոտեցումը վտանգավոր է նաև այն առումով, որ կարող է ստեղծել նպաստավոր մթնոլորտ  լրատվամիջոցների ու ընդհանրապես խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության համար: Մտահոգությունն ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերում չի դադարում անհանդուրժողականությունը, որն առանձին դեպքերում հասնում է ատելության: Այլակարծությունը պետք է լինի մշտապես խրախուսելի, իսկ դրա արդյունավետ երաշխիքներից է այն, երբ երկրում գործում են ազատ լրատվամիջոցներ:

Մարդու իրավունքների պաշտպանն առավել մեծ ուշադրությամբ է հետևելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքին սոցիալական մեդիայում ու դրա նկատմամբ պետության համարժեք արձագանքին՝ նպաստելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի ու նրանց անխոչընդոտ աշխատանքի երաշխավորմանը, այդ թվում՝ համագործակցելով լրագրողների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ: