ԵԽ գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծեցի հնարավորինս կարճ ժամկետում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը. Արտակ Զեյնալյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ցանկանում եմ հանդիպումներով լի շաբաթից մի քանի մանրամասներով կիսվել ձեզ հետ:

Հունիսի 18-20-ն աշխատանքային այցով գտնվել եմ Ֆրանսիայի Հանրապետությունում: Հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին, ինչպես նաև ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին:

Քննարկեցինք տարբեր հարցեր՝ ԵԽ-Հայաստան Գործողությունների 2019-2022 ծրագիր, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներ, ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներն ու դրանց կատարման ընթացք, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումներ:


Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ զրույցում ընդգծեցի հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշեցի, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա: Վենետիկ կատարած այցիս և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպմանս մանրամասներին կանդրառնամ առաջիկա օրերին»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: