Փարիզում կարգելեն էլեկտրական ինքնագլորների վարձույթը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաքում կարգելվի էլեկտրական ինքնագլորների վարձույթը։ Կիրակի կայացած քաղաքային հանրաքվեով Փարիզի բնակիչների շուրջ 90%-ը սատարել է այս նախաձեռնությանը, գրում է Euronews-ը։

Քվեարկությունը, որին մասնակցել է մոտ 100 հազար մարդ, խորհրդատվական բնույթ է կրել, ուստի վերջնական որոշումը պետք է քաղաքային իշխանություններինը լինի։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ էլեկտրական ինքնագլորների վարձույթը կդադարեցվի սեպտեմբերի 1-ից: Ըստ արգելքի կողմնակիցների՝ էլեկտրական ինքնագլորների վարձակալները «դրանք նետում են՝ որտեղ պատահի» և վտանգավոր իրավիճակներ են ստեղծում հետիոտնի և տրանսպորտային միջոցների համար:

Նշվում է, որ արգելքը չի տարածվի անձնական էլեկտրական ինքնագլորների վրա։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 2022 թվականին Փարիզում էլեկտրական ինքնագլորների հետ կապված միջադեպերի հետևանքով տուժել է 456 մարդ, 3-ը՝ մահացել։ Սա զգալիորեն ավելին է, քան 2020 և 2021 թվականներին։

Մասնագետները վնասվածքների հիմնական պատճառներից նշվում են արագ վարելու սիրահարների շրջանում սաղավարտներ չկրելը։

Ներկայում Փարիզում կա 15,000 էլեկտրական ինքնագլոր: Սրա հետ մեկտեղ, սպառվել է յուրաքանչյուր երրորդ ինքնագլորի վարձակալության լիցենզիայի ժամկետը։

Տաթև Ֆռանգյան