Լավրովն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի գլխավոր թեման Ռուսաստանում լրտեսության գործով The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալությունն էր, հետևում է ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններից:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հստակեցրել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Ռուսաստանում լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացի Գերշկովիչի ձերբակալության վերաբերյալ պետքարտուղարի կողմից բարձրացված հարցի քննարկման համատեքստում Բլինքենի ուշադրությունն է դարձվել Ռուսաստանի իշխանությունների՝ օրենսդրությանը և Ռուսաստանի Դաշնության միջազգային պարտավորություններին համապատասխան ընդունված որոշումները հարգելու անհրաժեշտությանը»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Լավրովը զրույցի ընթացքում ընդգծել է «Վաշինգտոնում և արևմտյան ԶԼՄ-ներում պաշտոնատար անձանց կողմից աժիոտաժ հրահրելու անթույլատրելիությունը՝ այդ գործին քաղաքական երանգ հաղորդելու ակնհայտ մտադրությամբ», հավելել են գերատեսչությունում:

Բլինքենը զրույցի ընթացքում պնդել է, որ Ռուսաստանի իշխանությունները Գերշկովիչին անհապաղ ազատ արձակեն կալանքից, ինչպես նաև մեկ այլ ամերիկացի Փոլ Ուիլանին, որը Ռուսաստանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության մեղադրանքով, հաղորդում է The Wall Street Joutnal-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։

«Բլինքենը փոխանցել է Միացյալ Նահանգների լուրջ մտահոգությունը Ռուսաստանի կողմից ԱՄՆ քաղաքացի լրագրողի անընդունելի ձերբակալության կապակցությամբ»,- հայտարարել են ամերիկյան գերատեսչությունում:

ԱԴԾ-ն Գերշկովիչին լրտեսության կասկածանքով ձերբակալելու մասին հայտարարել է մարտի 30-ի առավոտյան:

Լրագրողը ձերբակալվել է Եկատերինբուրգում, այնուհետև նրան տեղափոխել են Մոսկվա, որտեղ Լեֆորտովի դատարանը նրան կալանավորել է:

Թերթի ղեկավարությունը հերքել է ԱԴԾ-ի մեղադրանքները և կոչ արել անհապաղ ազատ արձակել իր լրագրողին:

ԱՄՆ պետդեպարտամենտը Գերշկովիչի ձերբակալությունից հետո Ռուսաստանում գտնվող բոլոր ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: