Առավոտյան սափրվելիս հայելում ինձ եմ նայում, հիանում՝ ժողովուրդն ինչ լավ պատգամավոր ունի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհուրդ է տալիս իշխանականների և ընդդիմադիր պատգամավորների միջև միջադեպերը թեթև տանել. «ԱԺ-ի ծեծկռտուքի դեպքերից, հայհոյանքներից ողբերգություն մի սարքեք, նորմալ է՝ այս ամենի արդյունքում՝ որպես պետություն դժվար, բայց քայլում ենք ականապատ դաշտում»։

Պարոն Աղազարյանն անձամբ է ամիսներ առաջ մասնակցել ջրի շշերն իրար վրա նետելու միջադեպին, երբ Արթուր Ղազինյանի նետած շիշը դիպել է իրեն, սակայն ինքն ընդամենը շիշը բացել է և ջուրը խմել է։

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ նա միջադեպի է մասնակից դարձել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ։ Վերջինս քաշքշուկից հետո ձերբակալվել էր, իսկ ինքը՝ պատգամավորը, տուժող էր ճանաչվել։ Պարոն Աղազարյանը հիշում է այդ առավոտը.

«Առավոտ գործից գալուց առաջ սափրվում եմ, նայում եմ հայելու մեջ, ակամա՝ աչքերիս մեջ, փողկապ կապելիս հիանում եմ ինձնով, որ տես՝ ժողովուրդն ինչ լավ պատգամավոր ունի։ Եվ մեքենայով գործի գնալիս տեսա՝ մի սուբյեկտ կարտոֆիլ է վաճառում, երթևեկելի գծերի մի մասում։

Միջամտեցի, քայլ արեցի, ինչի արդյունքում հիմա ամեն ինչ տիպ-տոպ է», – պատմեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան