ՇՄ նախարարությունը՝ Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման մասին

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շահարկումների վերաբերյալ, որոնք, ըստ նախարարության, ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և մատնում են շահարկողների իրական մտադրությունները: ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից), մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն, մրցույթում հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։

Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով, Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը, հանրային լողափերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։