Ամերիկյան արտադրության ուղղաթիռների հայտնվելն Ադրբեջանում մտահոգել է ԱԺ փոխնախագահին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նամակով իր մտահոգությունն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին ամերիկյան արտադրության «Bell 412» տեսակի ուղղաթիռների՝ Ադրբեջանի ռազմական շքերթում հայտնվելու վերաբերյալ:

Արփինե Հովհաննիսյանը իր նամակում գործընկերներին գրել է, որ Ադբեջանում այդ ուղղաթիռների հայտնվելը բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս:

«Օգտակար կլինի իմանալ բոլոր կանոնադրական սահմանափակումները: Գործադիր  իշխանությանը կամ այլ քաղաքական կառույցներին և երրորդ կողմին արգելվում է Ադրբեջանին ԱՄՆ արտադրության  ռազմական  սարքավորումների և տեխնոլոգիաների վաճառքը, փոխանցումը:

Ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք կիսեք իմ մտահոգությունները և հետևեք այս խնդրին, ինչպես նաև, եթե հնարավոր է, ինձ տեղեկություն տրամադրեք վերը նշված հարցի վերաբերյալ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանն իր նամակում:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում առաջինն էր ահազանգել և անհասկանալի համարել, թե ինչպես է ամերիկյան արտադրության  «Bell 412» տեսակի ուղղաթիռները հայտնվել Բաքվում՝ մասնակցելու ռազմական շքերթին: