Փարիզում թալանել են Ֆրանսիայի վարչապետի բնակարանը
Քաղաքականություն
28.04.2017 | 11:36Փարիզում թալանել են Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևի բնակարանը, հաղորդում է The Local-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ ըստ ամենայնի, հանցագործները պատկերացում չեն ունեցել, թե ով է տվյալ տան սեփականատերը:
«Ամեն ինչից երևում է, որ գողերը չեն իմացել, որ իրենց թալանած բնակարանը պատկանում է երկրի վարչապետին»,- գրում է The Local-ը: